>

Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը այս պահին դեռ գնահատվում է ծանր: Բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում: Այսօր առավոտվա ցուցանիշներով շաքարը արյան մեջ որոշակի բարձրացել էր: Մի քիչ ավելին էր, քան երեկ:


«Հայկական ժամանակն» այս մասին տեղեկացավ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանից: «Թե ինչն էր շաքարի ցուցանիշները բարձրանալու պատճառը, չենք կարող ասել: Նա ստանում է իր համարժեք բուժումը: Երեկ անմիջական միջամտություններից շատ էր իջել, այսօր եկել է որոշակի բարձր թվերի: Ավելի, քան երեկ»,- ասաց փոխտնօրենը:








Քոչարյանի զոհերը

Ամեն դեպքում, ըստ նրա, Գրիգորյանի ընդհանուր վիճակում բացասական փոփոխություն չկա: Չկա նաեւ կյանքին սպառնացող վտանգ: «Եթե բուժումը չշարունակի, չեմ կարող ասել ինչ կլինի: Հնարավոր է: Բայց այս պահին բուժման ֆոնի վրա կյանքին սպառնացող վիճակ չունենք»,- նշեց Պետրոս Մանուկյանը:


Նրա փոխանցմամբ, Մանվել Գրիգորյանի գիտակցությունը շարունակում է մթագնած լինել, նա թույլ է կոնտակտի մեջ մտնում:



Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահը քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 5-ի գիշերը: Քրեակատարողական հիմնարկում նա հրաժարվել էր ընդունել անհրաժեշտ դեղերը: Պատճառաբանել է, որ այնտեղ չեն եղել անհրաժեշտ գործիքային եւ լաբորատոր հետազոտություն իրականացնելու պայմանները՝ նման ծանրագույն հիվանդին բուժօգնություն ցուցաբերելու համար:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->