>

Ելենա Արշակյանն իր թիմի հետ օրերս Մոսկվայում էր, որտեղ նկարահանումներ են իրականացրել «Պատվից առավել» հեռուստասերիալի համար։ Հեռուստասերիալի դերասանական կազմից Մոսկվա էին մեկնել Գևորգ Գրիգորյանը, Նաստասյա Գոլովկոն և Հմայակ Հակոբյանը։

Ելենան Tert.am Life-ին տրամադրել է լուսանկարներ նկարահանման հրապարակից և պատմել Մոսկվայում անցկացրած օրերի, ճանապարհի ընկերների ու մոսկովյան միջադեպերի մասին։




Քոչարյանի զոհերը

Ելենան հայտնեց, որ նկարահանումներ են իրականացրել Կրեմլում, Հին Արբատում, Նոր Արբատում, «Մոսկվա սիթիում»` ամենաբարձր աշտարակներից մեկի 86–րդ հարկում և հատուկ տաղավարներում, որոնք նախատեսված են ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանումների համար։




«Արմենիա TV-ի համապատասխան բաժնի աշխատակիցները կապվել էին ՌԴ ԱԳՆ-ի հետ և ստացել համապատասխան թույլտվություն նկարահանումների համար։ Այդ իսկ պատճառով հասարակական վայրերում նկարահանում իրականացնելու խնդիր չենք ունեցել։ 3 օր մինչև լույս նկարահանումներ ենք արել, շատ խիտ գրաֆիկով ենք աշխատել, սակայն շատ ուրախ եմ, քանի որ կարողացել ենք լուծել մեր առջև դրված խնդիրները»,– ոգևորությամբ պատմեց Ելենան։

Դիտարկմանը, որ Մոսկվայում նկարահանումներ իրականացնելը բավականին թանկ հաճույք է, Ելենան արձագանքեց. «Իհարկե, Մոսկվայում նկարահանումներ իրականացնելը ոչ թե թանկ է, այլ շատ թանկ է, սակայն նպատակն արդարացնում է միջոցները։ Առջևում ևս մի ճանապարհորդություն ունենք, սակայն առայժմ չեմ բացահայտի, թե ուր ենք մեկնելու»։


Ինչպես հայտնի է, ճանապարհի ընկերները հետագայում անփոխարինելի են դառնում։ Գևորգի հետ Ելենան երկրորդ անգամ է ճամփորդում, Նաստյայի հետ` առաջին։ Ելենայից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի ճանապարհի ընկերներ են իր նախագծի գլխավոր դերասանները։

«Ես կարող եմ հստակ ասել, որ իմ նկարահանող անձնակազմի բոլոր անդամները ոչ թե իմ աշխատակիցներն են, այլ իմ ընկերները։ Մենք ունենք չգրված կանոններ, որոնք պահում են ու աշխատանքային խնդիր չունենք։ Գևորգի հետ առաջին անգամ ամիսներ առաջ մեկնել էինք Եգիպտոս։ Ես իրեն էլ եմ ասել, որ մեկնելուց առաջ փոքր–ինչ մտավախություն ունեի, քանի որ նա շատ իմպուլսիվ տղամարդ է։ Ի պատիվ իրեն` ճանապարհի ընթացքում միայն դրականորեն բացահայտեցի նրան, շատ լավ դրսևորեց իրեն, ամեն հարցում օգնում, ընդառաջում էր մեզ։ Այս անգամ արդեն հանգիստ էի, որ իր հետ ճանապարհ ենք գնալու։ Նաստյայի հետ առաջին անգամ էինք մեկնում։ Իր հետ էլ ամեն ինչ շատ լավ անցավ։ Այս անգամ Նաստյան էր իր հայրենի հողի վրա, թեև ասում էր, որ կարոտում է Երևանը,– պատմեց Ելենան ու ծիծաղելով հավելեց, որ Մոսկվայում Նաստյան բոլորից «վրեժխնդիր» լինելու հնարավորություն է ունեցել,– Նկարահանումների ժամանակ ոչ միայն ես ու ռեժիսորը, այլև մեր ամբողջ թիմն աշխատում ենք Նաստյայի շեշտադրումների վրա, որպեսզի շեշտերը դնի ոչ թե առաջին, այլ վերջին վանկի վրա։ Երբ հայտնվեցինք Մոսկվայում ու սկսեցինք մեր հայկական շեշտադրումներով ռուսերեն խոսել, Նաստյան բոլորիցս «հանեց մուռը»։ Ինքն էլ մեզ էր անընդհատ ասում, որ խոսքն այդպես չշեշտադրենք»։

«Վրեժխնդիր» լինելուց բացի, սակայն, Նաստյան հասցրել է վնասվածք ստանալ Մոսկվայում և կապտուկներով վերադառնալ Հայաստան։ Ելենան ծիծաղելով պատմեց, որ  դերասան Հմայակ Հակոբյանը նկարահանման հրապարակում հայտնի է որպես «վնաս տվող». «Դերասաններն արդեն վախենում են նկարահանվել Հմայակի հետ, քանի որ ոչ միշտ են հաջողացնում առանց վնասվածքների նկարահանվել նրա հետ։ Տեսարաններից մեկում նա բռնում է Նաստյաի թևից։ Մի քանի դուբլով ենք նկարահանել  այդ տեսարանը և Նաստյան հասցրել էր կապտուկներ ձեռք բերել։ Գաղտնիք բացեմ` այդ տեսարանում Նաստյան լացում է, սակայն հեռուստադիտողները կարող են վստահ լինել, որ նա ցավից իսկապես լացում էր»։


Նկարահանումների ընթացքում խոչընդոտներ ու խնդիրներ էլ եղել, որոնք հիշել Ելենան չցանկացավ, միայն իր շնորհակալությունը հայտնեց Մոսկվայի հայերին` ամեն հարցում իրենց աջակցելու համար։

Մեկ այլ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել Գևորգ Գրիգորյանի նկարահանումների ժամանակ` Կրեմլի բակում։ Մշտապես մարդաշատ տարածքում առավոտյան ժամը 6-ին ոչ ոք չի եղել, իսկ նկարահանող խմբին մասսայական տեսարան էր պետք, արդյունքում` անցորդների դերում նկարահանվել են Ելենան,սցենարիստ Անահիտ Մխիթարյանը, օպերատորներն ու նկարահանող թիմի հնարավոր բոլոր անդամները «Գևորգը տեսարանում միայնակ էր, սակայն անցորդների  ներկայությունը պարտադիր էր։ Շատ ծիծաղելի է, որ Մոսկվան է, բայց մասսայական տեսարանում միայն հայեր են»,– նկատեց ռեժիսորը։

Թե ինչու էր սցենարիստ Անահիտ Մխիթարյանն իրենց հետ Մոսկվայում, Ելենան առայժմ չբացահայտեց, սակայն հայտնեց, որ իրենք այնտեղ շատ կարևոր գործնական հանդիպում են ունեցել, որի արդյունքների մասին շուտով հայտնի կդառնա։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->