>

Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Օձունի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 4 մարտական հաշվարկով, քաղաքացիների օգնությամբ պայքարում են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հաղպատ գյուղի Հաղպատավանքի վանատանն առաջացած հրդեհի տարածման դեմ:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր առաջ ահազանգ է ստացվել ԱԻն ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Հաղպատավանքի վանատանը հրդեհ է բռնկվել:







Քոչարյանի զոհերը

Հրշեջներին և քաղաքացիներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն վանատունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջներին օգնության ձեռք են մեկնել նաև Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր հրդեհաշիջման աշխատանքներին աջակցել են ջրատար ավտոմեքենայով:


Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և արդյոք տուժածներ կան, այս պահին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզում են, ովքեր նույնպես առաջին իսկ պահից աշխատել են հրդեհի վայրում: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/08/1126921/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->