Կանոնավոր քուն ապահովելու համար հարկավոր է հետևել հետևյալ խորհուրդներին. ի՞նչ ուտել քնելուց առաջ — ingablog

Քունը մարդու ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, առանց որի անհնար է լիարժեք կյանքով ապրել: Այդ իսկ պատճառով հարկավոր է հետևել կանոնավոր քուն ապահովելու համար: Կան որոշ մթերքներ, որոնք կարող են անքնության պատճառ դառնալ, իմանալով դրանք մասին դուք կկարողանաք ինչ-որ չափով վերահսկել քունը:


Շոկոլադ: Ուշ ժամին քաղցր ուտելը կարող է բացասական անդրադառնալ քնի որակի վրա: Խնդիրն այն է, որ կակաոն մեծ քանակով կոֆեին է պարունակում:




Կծու մթերք: Կծու համեմունքները բարձրացնոմ են մարմնի ջերմաստիճանը, արագացնում արյան շրջանառությունը: Այդ դեպքերում սրտի զարկերը կարող են արագանալ, և քնելը շատ ավելի դժվար կլինի:

Պիցցա: Պիցցան սովորաբար համադրվում է գազավորված ըմպելիքի, յուղոտ պանրի, սոուսի հետ: Թվարկած մթերքը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա, կարող է այրոց, անհարմարության զգացում առաջացնել, ինչը խանգարում է քնել:

Կանաչ թեյ: Կանաչ թեյը մեծ քանակով կոֆեին է պարունակում, ինչը կարող է խանգարել քնել: Եթե երեկոյան թեյ խմելու ցանկություն է առաջանում, փորձեք խոտաբույսերով թեյ խմել:

Ճարպոտ մթերք: Մեծ քանակով ճարպեր պարունակող մթերքի օգտագործումը ընթրիքի ընթացքում կարող է որովայնի փքվածության, անհարմարության զգացման պատճառ դառնալ: Կարող է տհաճ զգացողություն առաջանալ, որն իսկապես կխանգարի քնել:


Ջուր: Այո՛, օրվա ընթացքում բավարար քանակով ջրի օգտագործումը շատ կարևոր է առողջության համար: Բայց քնելուց կարճ ժամանակ առաջ ջուր խմելը կարող է գիշերվա ընթացքում հաճախակի միզարձակման ցանկություն առաջացնել:


Աղբյուր


Сообщение Կանոնավոր քուն ապահովելու համար հարկավոր է հետևել հետևյալ խորհուրդներին. ի՞նչ ուտել քնելուց առաջ появились сначала на Հայ Ինֆո.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin