ՇՏԱՊ. քիչ առաջ ատակարգ դեպք է եղել. վթարի է ենթարկվել Հրաչը. նա իր BMW-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գերեզմանների ցանկապատին և գլխիվայր հայտնվել գերեզմաններում — ingablog

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 18-ամյա Հրաչ Դանիելյանը իր վարած BMW մակնիշի 35 NԼ 939 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանում՝ Ն. Սաֆարան փողոցի թիվ 77/2 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գերեզմանների ցանկապատին և գլխիվայր հայտնվել գերեզմաններում։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գերեզմաններում հայտնվելու արդյունքում մի քանի շիրմաքարեր կոտրվել են։


Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս է բերվել գերեզմաններից և տեղախոփվել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/10/1126994/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.