>

Մանվել Գրիգորյանը գտնվում է վերակենդանացման բաժնում և օրական 16-17 ժամ ինսուլին է ստանում։ Նա 24 ժամվա ռեժիմով արհեստական շնչառության տակ է կամ քթի, կամ բերանի միջոցով։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց գեներալ Մանվել Գրիգորյանիփաստաբան Լևոն Բաղդասարյանը։


Նրա խոսքով՝ սա դասական խոշտանգման դեպք է և հաշվեհարդար Գրիգորյանի նկատմամբ․ «Պետական լիազոր մարմինները պետք է պատասխան տան՝ ո՞րն էր պատճառը, որ 10 ամիս առաջ անձը չուներ նման հիվանդություններ, եղավ բացասական դինամիկա և անօրինական տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց, այնուհետև իրավական գնահատական չտրվեց»,- նշեց նա։







Քոչարյանի զոհերը

Փաստաբանը 2 հետևություն ունի այս ամենից. «2 տարբերակ կա՝ կա՛մ բարձրագույն իշխանության կողմից կա ուղղակի տոտալ ցուցմունք, որպեսզի անձին խոշտանգեն, հաշվեհարդարի ենթարկեն, կա՛մ պետական լիազոր մարմինների անօրինականությունների հետ կապված սխալ են զեկուցում բարձրագույն իշխանությանը և, եթե դա իրոք այդպես է՝ այս փուլում գոնե պետք է տրվի հանձնարարություն, որպեսզի անօրինականություններ կատարողների գործողությունների հետ կապված տրվի իրավական գնահատական»,- ասաց Բարսեղյանը:


Բարսեղյանը նշեց, որ թեև իր պաշտպանյալը դեմ էր, որ Հայաստանի դեմ հայց ներկայացվի, սակայն ներպետական ատյաններում բարձրաձայնելուց և արդյունքի չհասանելուց հետո՝ ստանալով Մանվել Գրիգորյանի թույլտվությունը, դիմել են ՄԻԵԴ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է գտնվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ծայրահեղ ծանր վիճակով։


Let us remind that Manvel Grigoryan continues to be in “Grigor Lusavorich” medical center where he was transferred to the “Hospital for Convicts” Extremely Severe: “State Authorities should be held responsible for the reason that he had no person 10 months ago such illnesses were negative dynamics and they were transferred illegally to the convicts’ hospital and then there was no legal assessment. “There are two options, or the supreme government has a direct total testimony to torture, torture, There are incorrect reports of government authorities in connection with irregularities, and if it is true, at least at this stage should be given an assignment to give a legal assessment of the illegal actions of the perpetrators, “said Barseghyan

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->