>

Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությամբ պայմանավորված մեր երկրի ձգտումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:


«Ռուսաստանում բարձր են գնահատել տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա՝ միությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելու նպատակով: Եվ մենք տեսնում ենք Հայաստանի նախագահության ձգտումը, արժանի կերպով անցկացնել ընթացող տարին: Դրա ապացույցն է այստեղ հաջող անցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:







Քոչարյանի զոհերը

Ինչպես գիտեք, որոշում է կայացվել հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացնել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, այսինքն՝ երկրների ղեկավարների մակարդակով: Իհարկե, մենք այդ առիթով սպասում ենք ՌԴ նախագահի այցին»,- ասաց դեսպանը: Սերգեյ Կոպիրկինը կարևորեց նաև հունիսի 10-ին ԵԱՏՄ-ի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպած խորհրդարանական լսումները:

«Երեկ ՀՀ Ազգային ժողովում ընթացան ԵԱՏՄ ինտեգրացիոն խնդիրների վերաբերյալ առաջին խորհրդարանական լսումները: Անցավ առարկայական քննարկում կառավարության անդամների, ԵԱՏՄ անդամ երկրների և ՉԺՀ դեսպանների, փորձագետների, հասարակական սեկտորի անդամների միջև, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր առնչվում են ԵԱՏՄ-ում Հայաստանի ինտեգրացիային:


Պետք է ասեմ, որ մեր երկրների ղեկավարները պարբերաբար շփման մեջ են մեր ընդհանուր ինտեգրացիոն միությունների համատեղ միջոցառումների շրջանակում»,- նշեց Կոպիրկինը: Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ընդգծեց, որ ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի արտաքին տնտեսական հիմնական գործընկերը:


«2018թ. տվյալներով մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 11%-ով՝ հասնելով գրեթե 2 մլրդ դոլարի, ինչը կազմում է Հայաստանի ներքին առևտրի ավելի քան 27%-ը: Սա հիանալի ցուցանիշ է»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը: Հայաստանի Հանրապետությունը 2019թ. ստանձնել է Եվրասիական տնտեսական միության նախագահությունը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/11/1127103/

The Russian Federation highly appreciates the aspirations of our country conditioned by Armenia’s chairmanship in the Eurasian Economic Union. Armenpress was informed from Russian Ambassador Extraordinary and Plenipotentiary Sergey Kopirkin at the press conference on June 11. “In Russia, Nikol Pashinyan’s visit to Moscow was highly appreciated by the beginning of the year to present the priorities of the Armenian Presidency in the Union. And we see the aspiration of the Armenian presidency to hold a decent year worthy. The proof of this is the session of the successful YATM Intergovernmental Council here. As you know, a decision was made to hold a session of the Supreme Economic Council in Yerevan on October 1, ie at the level of heads of states. Of course, we are waiting for the Russian President’s visit on this occasion, “the ambassador said. Sergei Kopirkin also attached importance to the parliamentary hearings organized on June 10 in the RA National Assembly on the YSLU. “Yesterday the National Assembly held the first parliamentary hearings on the integration issues of YATR. A substantive discussion took place between government members, members of the YATM member-states and China’s Ambassadors, experts, members of the public sector, ie those involved in Armenia’s integration into the YAP. I must say that the leaders of our countries are in regular contact with our joint integration associations, “said Kopirkin. Russian Ambassador to Armenia underlined that Russia remains the main foreign economic partner of Armenia. “In 2018, According to the data, the trade turnover between our countries has grown by 11% reaching nearly $ 2 billion, which is more than 27% of Armenia’s domestic trade. This is a good indicator, “said Sergey Kopirkin. The Republic of Armenia in 2019 has assumed

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->