>

Ինչ անել, երբ ջերմաչափ է կոտրվել, ու տանը երեխաներ կան:

ՏԿԱԻՆ ճգնաժամային կենտրոնը նման դեպքերի վերաբերյալ քիչ է ահազանգեր ստանում:

Ստեղծված իրավիճակում գործողությունները պետք է լինեն արագ ու հստակ:

loading...



Ջերմաչափի մեջ առկա սնդիկի պարունակությունը քիչ է, այսինքն՝ հետևանքները շատ լուրջ չեն լինի, բայց դրանից հանգստանալ պետք չէ:





Եթե կոտրվեց ջերմաչափը, ապա անմիջապես սենյակից պետք է դուրս հանել երեխաներին, կենդանիներին, պատուհանները բացել, մյուս սենյակներին միացնող դռները փակել, որպեսզի այլ սենյակներ այդ օդը չներթափանցի:

Առաջին անհրաժեշտ քայլերն անելուց հետո ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Արսեն Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում խորհուրդ է տալիս զանգահարել 911, դեպքի վայր մեկնած խումբը կկատարի հետագա գործողությունները:


Image result for градусник

Իսկ եթե այնպիսի իրավիճակ է, որ հնարավոր չէ կապվել 911 ծառայության հետ, ապա պետք է առաջնորդվել փոխգնդապետի հետևյալ խորհուրդներով.

«Հատակին կամ մեկ այլ տեղ թափված սնդիկի գնդիկները հնարավորինս լավ հավաքելու համար պետք է նախ ձեռնոցներ ու բժշկական դիմակ հագնել, թրջել բամբակն ու պահել գնդիկին հնարավորինս մոտ, գնդիկները բամբակի վրա հավաքվելուց հետո պետք է այն լցնել նախապես սառը ջրով լցված տարայի մեջ: Սնդիկը հնարավոր է հավաքել նաև ներարկիչով, ինչպես նաև կպչուն ժապավենի միջոցով: Անկախ այն բանից, թե ինչով է հավաքվել, պետք է լցվի ջրով լի տարայի մեջ: Խորհուրդ չի տրվում սնդիկը հավաքել փոշեծծիչով: Հավաքելուց հետո պետք է հատակը ախտահանել մարգանցովկայի լուծույթով»:



Image result for градусник

Եթե սնդիկը թափվել է հագուստի վրա, ապա խորհուրդ չի տրվում հետագայում այն հագնել, առավել ևս՝ լվացքի մեքենայի մեջ գցել: Եթե սնդիկի գնդիկները հայտնվել են մաշկի վրա, ապա պետք է հավաքել վերը նշված մեթոդներով:

Եթե սնդիկը թափվելուց հետո սենյակը չօդափոխվի ու չախտահանվի, ապա սենյակում գտնվողների մոտ հնարավոր է գլխացավ, սրտխառնոց, փսխում, ախորժակի բացակություն, ցավեր որովայնի շրջանում և այլն:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin