>

Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2018 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը:

Ըստ հաշվետվության՝ բանկերի համակարգի ռիսկերի կլանման ունակությունը շարունակում է մնալ բարձր, ՀՀ գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպը դանդաղել է, գունավոր մետաղների միջազգային գների նվազման միտումը պահպանվել է, Հայաստանում զարգացումները դրական են ազդել ֆինանսական համակարգի վրա և ՀՀ տնտեսական աճը կազմել է 5,2 տոկոս: «Բանկային համակարգում տոկոսադրույքները շարունակաբար նվազում են, բոլոր տեսակի վարկերին է դա վերաբերում»,-ասաց նա:




Քոչարյանի զոհերը

Անդրանիկ Գրիգորյանը կարևորեց, որ 2018 թվականին ունեցել է անկախ գնահատում Արժույթի միջազգայի հիմնադրամի և ՀԲ-ի կողմից և ըստ այդմ՝ մենք ունենք տարածաշրջանում ամենահամապատասխանելության գնահատականը: «2018 թվականի գնահատմամբ՝ մենք ունենք 97 տոկոս համապատասխանելիություն միջազգային չափանիշներին»,-ասաց նա:




Անդրանիկ Գրիգորյանն, անդրադառնալով 2018 թվականի իրադարձություններին, նկատեց, որ նման զարգացումներից հետո շատ երկրներում ֆինանսական համակարգում խուճապ է լինում, սակայն հասարակության, ֆինանսական համակարգի շնորհիվ մենք ունեցանք ֆինանսական համակարգում զարգացում:

Ինչ վերաբերում է հիպոտեկային վարկերին, նա ասաց, որ ընդհանուր վարկերի պորտֆելում հիպոտեկային վարկերի ծավալը կազմում է երկու հարյուր միլիարդ: «Մենք ուշադիր հետևում ենք, մենք ունենք դրական աճ դրամային հիպոտեկային վարկերի մեջ ինչը դրական է: Երկրորդ՝ ունեինք բաց հիպոտեկի շուկայում, որը վերջին տարիներին լրացվում է: Ամենամեծ աճը գրանցվել է երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան ծրագրում, քանի որ լավ և մատչելի պայմաններ են»,-ասաց նա:


Tert.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում հասանելիությանը խնդիրը, Անդրանիկ Գրիգորյանը կոչ արեց նայել թե՛ աճերին, և թե՛ բաշխվածությունը՝ հիպոտեկային վարկերը բաշխված են բոլոր մարզերում:

«Հիպոտեկային վարկերը հասանելի են, նման պայմանները աննախադեպ են: 7,5 տոկոսով կարող են ձեռք բերել հիպոտեկային վարկ, ինչը աննախադեպ է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև հետխորհրդային երկրների հետ համեմատ: Հասանելիությունը մեծ է, քանի որ օբյեկտիվ չափանիշներ է սահմանված, բոլոր անձիք ովքեր բավարարում են չափանիշներին, ստանում են հիպոտեկային վարկ»,-ասաց նա:


Լիանա ԱռաքելյանSlaq.am — Լրատվական աղբյուր

According to the report, the ability to absorb the risks of the banking system continues to remain high; the rate of economic growth in Armenia’s partner countries has slowed; the tendency to decrease the international prices for non-ferrous metals has persisted; developments have positively affected the financial system in Armenia and the economic growth in Armenia has made 5.2%. “The interest rates in the banking system are continuously diminishing, and that’s all about loans,” he said.

Andranik Grigoryan highlighted that in 2018 had an independent assessment by the International Monetary Fund and the WB and accordingly, we have the most optimistic assessment of the region. “By 2018, we have 97% of compliance with international standards,” he said.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->