>

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Գեղամ Հայրապետյանը Հրազդան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի պողոտայում, դեպի Միկրոշրջան տանող թաղամասում իր վարած ВАЗ 2106 մակնիշի 42 ԼՏ 491 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով հետիոտներից մեկը տեղում մահացել է, մեկն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի հիվանդանոցի բժիշկների օգնությամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։







Քոչարյանի զոհերը

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի պահպանության բաժնի ծառայողները՝ դասակի հրամանատար Գեղամ Վարդանյանի գլխավորությամբ։ Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արամ Սարգսյանի գլխավորությամբ։


Փաստի առթիվ Ա. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/13/1127287/


Today, on June 13, the boy was hit by the death of his son in Kotayk. At around 12:40, a resident of Kotayk region, Gegham Hayrapetyan, 34, hit two Pedestrians in VAZ 2106, 42 LT 491, driven by a car in the neighborhood of Hrazdan, on Zoravar Andranik Avenue, in Mikhroskra. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, one of the pedestrians died on the spot and one was taken to Hrazdan Medical Center by the doctors of the Hrazdan hospital operatively arriving at the scene with extreme severe diagnosis. Those gathered at the scene said that Mher Vardanyan, head of the Kotayk Marz Investigation Department of the Armenian Investigative Committee, and Arthur Petrosyan, Commander of the 2nd Traffic Police Battalion, accompanied the injured to the hospital. The operative group of the Hrazdan Police Department, Vaghinak Avetisyan and the Hrazdan Protection Department of the General Department of State Protection of the Police arrived at the scene promptly with the command of the platoon commander Gegham Vardanyan. Traffic officer Tigran Barseghyan, who is responsible for the traffic control at 1-77 Operation Management Center, informed the Hrazdan Investigative Department of the Investigative Committee of the Kotayk region of Armenia that the investigative group headed by Deputy Chief of Staff Hrach Ghazaryan and especially important investigator Aram Sargsyan. On the case Criminal case initiated by Sargsyan’s decision, Criminal Code on the basis of Article 242 (2) of the day. The police and the investigative unit identify the identity of the deceased and the injured. The hospital’s photojournalist was informed that the wounded man was in a very bad condition. Notification. Suspected or accused of a alleged offense is considered innocent until his guilt is not proven in the manner prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a court verdict entered into force. ©

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->