>

Աբովյանում հրդեհված մեքենայի ու բնակարանի գործով հարցաքննվել է 20 մարդ. որպես կասկածյալ՝ առայժմ ոչ մեկ չի ներգրավվել:


Երեկ երեկոյան հարցաքննության էր հրավիրվել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, բայց այդպես էլ չէր ներկայացել, ավելին, լուրեր տարածվեցին, որ նա պատռել է ՔԿ-ի ծանուցագիրը: Քննչականը դա որակել է որպես անհարգալից վերաբերմունք՝ իրավապահ մարմինների նկատմամբ: Ասում են՝ նման դեպքում քննիչը կարող է կայացնել բերման ենթարկելու որոշում, բայց ԱԺ պատգամավորին հարցաքննելու նպատակով բերման ենթարկելու համար պետք է ԱԺ-ի թույլտվությունը:







Քոչարյանի զոհերը

Թե ինչ զարգացում կունենա այս ամենը, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ լուրեր են շրջանառվում, որ հարցաքննության կարող է կանչվել նաև Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, ով լարված հարաբերություններ ունի Ծառուկյանի հետ:


Ասում են՝ Հարությունյանը դեռ ընտրություններից առաջ հայտարարել էր, որ սատարելու է ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գույանին ու առնվազն զարմանալի է համարում, թե ինչու է հիմա շոշափվում իր անունը: Համաձայն այլ լուրերի, ընտրության նախօրեին ՔՊ-ականի մեքենան հրկիզելով՝ փորձ է արվել ԲՀԿ-ական թևին հարվածելու խնդիր լուծել:


Twenty-two people were interrogated in Abovyan’s case on a car and apartment. as a suspect, so far no one has been involved. Prosperous Armenia Party (PAP) leader Gagik Tsarukyan was also summoned for questioning last night, but he did not even come up with the news that he broke the CEC’s notice. The investigation described it as a disrespectful attitude towards law enforcement agencies. It is said that in such a case the investigator may make a decision to bring the detainee, but the National Assembly’s permission is necessary to bring the MP to the police for questioning. The time will show what will be the development, and the rumors are circulated that Palach, Arthur Harutyunyan, who has a tense relationship with Tsarukyan, may also be called for interrogation. It is said that Harutyunyan had stated before the election that he will support candidate for the candidate from the CEC Grigor Guyani and at least it is surprising why he is touching his name now. According to other rumors, on the eve of the election, an attempt was made to set up a car with a gunshot wound on the PAP wing.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->