>

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում 29-ամյա Պետրոս Կոշկարյանը իր վարած Ford Transit մասկնիշի 23 OO 813 համարանիշի ավտոմեքենայով Վաղարշյան փողոցից դեպի Հովսեփ Էմին փողոցի խաչմերուկ տանող հատվածում՝ Դավիթաշենի կամուրջ չհասած, վրաերթի է ենթարկել հետիոտնին:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը, ով կլիներ 50-55 տարեկան կին, գիտակցության չգալով՝ մահացել է:







Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ:


Փաստի առթիվ Ա. Համզոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում վարորդի ինքնազգացողությունը վատացավ և օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության թիվ 14 բրիգադը տեղում բուժօգնություն ցուցաբերեց վարորդին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/13/1127345/


Today, on June 13, an accident took place in Yerevan. At around 21:50, 29-year-old Petros Koshkaryan crossed the Vagharshyan Street on the crossroads of Hovsep Emin Street with a Ford Transit car on his 23 OO 813 car, hit the pedestrian on Davidashen bridge. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, the driver has not escaped, the Yerevan emergency call has 1-03 ambulance and has helped to transport the infected one to Armenia Medical Center. A large number of traffic police officers arrived in the scene. While traffic police officers were working at the scene, a call was received from the hospital that the one who was overthrown who would be a 50-55 year-old woman without a consciousness died. Chief of RA Traffic Police Colonel Yegor Karapetyan also arrived at the scene. The driver of the Yerevan Traffic Police Department, Michael Aghabekyan, informed about the incident at the Investigative Department of the Investigative Department of the Investigative Committee of the Investigative Committee of the Investigative Committee of the Investigative Committee of the Investigative Committee of the Investigative Committee of the Investigative Committee of the Investigative Committee, headed. On the case Hamzoyan initiated a criminal case under Part 2 of Article 242 of the RA Criminal Code. The police and the investigative unit identify the deceased’s identity. The photojournalist reports that the driver’s illness at the scene worsened and the 1-03 ambulance brigade 14 arrived on the spot to the driver. Notification. Suspected or accused of a alleged offense is considered innocent until his guilt is not proven in the manner prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a court verdict entered into force. © shamshyan.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->