>

Կայացավ Ընթերցման հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը, և արդեն հայտնի են 3 հաղթող աշակերտների անունները: Ընթերցման հանրապետական օլիմպիադայի ղեկավար, Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ օլիմպիադան անցկացվում է Արցախի եւ Հայաստանի հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների միջեւ, որի ժամանակ աշակերտները ներկայացնում են իրենց հետ բերված գրքից պատառիկներ եւ տեղում ընթերցում ժյուրիի կողմից ընտրված գրքից մի հատված:


Ըստ մեր զրուցակցի, սա միջոց է առավել մոտեցնել աշակերտին գրքին: 6-րդ դասարանը պատահական չի ընտրված, քանի որ հենց այդ տարիքում են երեխաները որոշում` ցանկանում են ընթերցել տարբեր գրքեր, թե ոչ:







Քոչարյանի զոհերը

Սա գերմանական մոդել է: Ըստ Մանուկ Նիգոյանի տարեցտարի ավելանում է աշակերտների թիվը, ովքեր ցանկանում են մասնակցել օլիմպիադային, այս տարի աշակերտների թիվն արդեն 8 հազարի է հասնում: Օլիմպիադան արդեն 9 տարեկան է:

Ի դեպ, հաղթող աշակերտն իր ծնողի հետ մեկնում է 7-օրյա ուղեւորության Հռոմ, ինչպես նաեւ 600 հազար դրամ է ստանում` այն իր ուսուցման վրա ծախսելու համար: Այդ ամենը աշակերտներին տրամադրել է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը, Իսկ 3-ից մինչեւ 17-րդ տեղ զբաղեցրած աշակերտները կմեկնեն Արցախ ուղեւորության:


Այս նախաձեռնության աջակիցը ևս «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամն է: Հավելենք, որ Արթուր Ասատրյանն անձամբ ներկա էր միջոցառմանը եւ հաղթող աշակերտներին հանաձնեց իրենց մրցանակներն ու նվերները: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/907667/ 

The final reading of the Republican Olympiad was held, and three winning pupils are already known. Manuk Nigoyan, Director of the Armenian Cultural Foundation, Managing Director of the Armenian Cultural Foundation, told ArmLur.am that the Olympiad is being held among 6th grade pupils of schools in Artsakh and Armenia, during which pupils present fragments from their book and read on the spot selected by the jury. a section from the book. According to our interlocutor, this is a way to bring the student closer to the book. The 6th grade is not accidental, as children at that age decide whether they want to read different books or not. This is a German model. According to Manuk Nigoyan, the number of pupils who want to take part in the Olympiad is increasing year after year, and this year the number of pupils is about 8,000. The Olympiad is already 9 years old. By the way, the winner student travels with his parents for a seven-day trip to Rome, and he gets 600,000 drams to spend on his learning. All this was provided to the students by the “Arthur Asatryan” Charity Foundation, and the pupils from 3rd to 17th place will leave for Artsakh. The sponsor of this initiative is Arthur Asatryan Charity Foundation.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->