>

1in.am-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար է նշանակել Գլենդելի քաղաքային խորհրդի նախկին նախագահ Զարեհ Սինանյանին: Սինանյանը Հայաստանում այդ պաշտոնին նշանակվելու համար էլ թողել է իր կարգավիճակը Գլենդելում: 
Զարեհ Սինանյանի նշանակումը Հայաստանի հետհեղափոխական շրջանում, առավել ևս կադրային ոչ միարժեք ընկալված և հանրության հարցերի ու տարակույսների տեղիք տված կադրային լուծումների պայմաններում, անկասկած, ամենահաջող նշանակումներից մեկն է, ինչ-որ իմաստով նաև նախադեպության ներուժ պարունակող նշանակումներից մեկը:

Սինանյանն ինքնին, որպես գործիչ, հատկապես Սփյուռքում իր գործունեությունը ծավալած, բավականին հաջողած մասնագետ է, և այդ իմաստով կատարվել է լավ մասնագետի նշանակում: Որևէ պարագայում, իհարկե, չի կարող լինել նշանակվող մասնագետի հաջողության և արդյունավետության բացարձակ երաշխիք, այդպես չի լինում երբեք, և մի կարգավիճակում հաջողած մարդը մեկ այլ կարգավիճակում կարող է տասնյակ գործոնների բերումով գտնվել նվազ արդյունավետ:




Քոչարյանի զոհերը

Այս իմաստով, հաջողության բացարձակ երաշխիք չունի թե՛ Սինանյանը, թե՛ որևէ մեկն ընդհանրապես՝ լինի Հայաստանի նախահեղափոխական, հետհեղափոխական շրջան, թե որևէ այլ երկիր՝ զարգացած կամ թերզարգացած: Մյուս կողմից, Զարեհ Սինանյանը նշանակվում է իրապես կարևորագույն մի պաշտոնի, որը նոր է և փաստացի փոխարինում է Սփյուռքի նախարարությանը: Սինանյանն ունի իսկապես բարդ առաքելություն՝ ապահովել համահայկական մոբիլիզացիա: Խոսքը ֆիզիկական մոբիլիզացիայի մասին չէ, այլ գաղափարական, որին արդեն կարող են հաջորդել ֆիզիկական տարբեր դրսևորումներ: Ու թեև նորանշանակ Գլխավոր հանձնակատարը իհարկե աշխատել է Սփյուռքում, ծանոթ է արտերկրի հայությանը հենց անմիջական աշխատանքային և անձնական կենսագրության բերումով, այդուհանդերձ, աներկբա է նաև, որ հայությունը միատարր երևույթ չէ, և Սփյուռքը հաճախ տարբեր է անգամ նույն երկրի տարբեր շրջաններում, ուր մնաց՝ ամբողջ աշխարհում:




Մյուս կողմից, մենք չենք կարող ունենալ մասնագետ, որը ծանոթ է Սփյուռքի բոլոր շերտերին: Եվ սա, ընդհանրապես, մեկ մարդու ծանոթության կամ ճանաչման հարց չէ: Բայց մեկ մարդը կարող է լինել այն կետը, որտեղ «կմոբիլիզացվի» հայությունը: Օրինակ՝ հեղափոխական, քաղաքական իմաստով դա Նիկոլ Փաշինյանն էր: Զարեհ Սինանյանն այդ կետը պետք է դառնա գաղափարական-ֆունկցիոնալ իմաստով՝ լինելով հենց վարչապետ Փաշինյանի գլխավոր հանձնակատարը: Այլ կերպ ասած՝ գաղափարական գեներացիայի խնդիրն իհարկե չպետք է լինի լոկ նրա վրա, սակայն մյուս կողմից սա պետք է լինի նորանշանակ պաշտոնյայի աշխատանքային ելակետը, բազան: Եվ վերջապես, հաջողված կադրային նշանակման օրինակ հենց Սփյուռքից, ինչն էլ կրում է նախադեպային ներուժը, որի մասին խոսեցինք ավելի վերևում: Հայաստանի անկախությունից ի վեր ընդհանրապես, իսկ թավշյա հեղափոխությունից հետո առավել ևս, խոսելով համահայկական ներուժի մասին, առաջիններից մեկը նկատի է առնվել նաև հենց կադրայինը, մասնագիտականը, և ոչ միայն նյութականն ու ֆինանսականը, որոնք իրենց հերթին, իհարկե, հույժ կարևոր են:

Զարեհ Սինանյանն ամենևին առաջին նշանակումը չէ Սփյուռքից Հայաստան, տարբեր տարիների տարբեր օրինակներ են եղել: Սակայն մյուս կողմից, նա առաջիններից մեկն է այսպես ասած՝ Նոր Հայաստանում, և սա նշանակում է, որ նա պետք է լինի «վարակիչ օրինակ» և, նախ և առաջ, իհարկե, աշխատանքային ու վարքագծային ստանդարտների տեսանկյունից վարակիչ: Միաժամանակ վարակիչ ու նախադեպային կադրային քաղաքականության այլ ուղղություններով լուծումների տեսանկյունից: Հայաստանի Հանրապետության կադրային բանկում արտերկրի հայերի ներգրավումը ունի էական նշանակություն ոչ միայն զուտ կառավարման արդյունավետությունը, այլ նաև համահայկական օրգանականության աստիճանը բարձրացնելու համար:


Իսկ սա ռազմավարական նշանակության խնդիր է: Հետխորհրդային անկախ պետականության մոտ երեք տասնամյակների անարդյունավետությունը, դրանց զուգահեռ առկա խորքային աշխարհաքաղաքական մարտահրավերներն ու ռիսկերը ստեղծել են տարաբնույթ խնդիրներով լեցուն բազային մի տարածություն, որից դուրս գալու համահայկական ներուժի անփոխարինելիությունն ու անհրաժեշտությունը չեն կարող լինել լոկ հռչակագրային իրողություն: Մեզ իսկապես պետք է համահայկական ներուժի մոբիլիզացիա: Դրա շնորհիվ է հնարավոր ձևավորել և ամբողջացնել այն նոր աշխարհաքաղաքական միջավայրը, որին արդեն նոր ձևով կարձագանքեն համաշխարհային ուժային տարբեր կենտրոնները:

1in.am writes: Prime Minister Nikol Pashinyan has appointed Glendale City Council President Zareh Sinanyan as High Commissioner for Diaspora Affairs. Sinanyan left his post in Glendale to be appointed to this post in Armenia.
The appointment of Zareh Sinanyan in the post-revolutionary period of Armenia, and in the case of human resource perceptions and inadequate staffing issues, is surely one of the most successful appointments, in some sense, one of the appointments containing precedent. Sinanian is a highly skilled specialist, who is a figure, especially engaged in the Diaspora, and in this sense has been appointed a good specialist. In any case, of course, there can not be an absolute guarantee of the success and efficiency of the designated specialist, and never succeeds, and a person who has succeeded in a situation can be less effective by the number of factors.


In this sense, there is no absolute guarantee of success whether Sinanyan or anyone at all, whether Armenia’s pre-revolutionary, post-revolutionary period or any other country, developed or underdeveloped. On the other hand, Zareh Sinanyan is appointed for a really important position, which is new and actually replaced by the Ministry of Diaspora. Sinanyan has a really complicated mission to ensure pan-Armenian mobilization. It is not about physical mobilization, but ideological, which can be followed by different physical manifestations. And though the newly appointed High Commissioner, of course, worked in the Diaspora, is familiar to foreigners from the immediate work and personal biography, however, it is also unambiguous that Armenians are not homogeneous and the Diaspora is often different even in different parts of the same country wherever it is :

On the other hand, we can not have a specialist who is familiar with all the layers of the Diaspora. And this is not a matter of acquaintance or recognition of one person at all. But one person can be the point where “Armenians will be mobilized”. For example, it was Nikol Pashinyan in a revolutionary, political sense. Zareh Sinanyan should become that point in ideological-functional sense, being Prime Minister Pashinyan’s chief commissioner. In other words, the problem of ideological generation should not be merely on it, but on the other hand, this should be the starting point of the new official, the base. Finally, the example of a successful manpower appointment is from the Diaspora, which is the case-driven potential that we talked about at the top. Since the independence of Armenia in general, after the velvet revolution, moreover, speaking of the pan-Armenian potential, one of the first was taken into account as well as personnel and professionalism, not just material and financial, which, of course, are extremely important.

 
Zareh Sinanyan was not the first person to come from Diaspora to Armenia, but different examples of different years. But on the other hand, he is one of the first in New Armenia, and this means that he must be “an infectious example” and first of all, of course, from the point of view of working and behavioral standards. At the same time, from the point of view of solutions to other infectious and precedent human resource policies. The involvement of foreign Armenians in the personnel bank of the Republic of Armenia has a significant importance not only for the effectiveness of the management but also for raising the level of pan-Armenian organisms. And this is a matter of strategic importance. The ineffectiveness of the three decades of post-soviet independent statehood, along with their in-depth geopolitical challenges and risks, created a basic space full of problems, and the indefiniteness and necessity of the pan-Armenian potential can not be merely a proclamation. We really need to mobilize the pan-Armenian potential. Thanks to it, it is possible to formulate and complete the new geopolitical environment, which will respond to different world centers of power in a new way.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->