>

Այս բաղադրատոմսն օգնում է լնդերի ցանկացած հիվանդության դեպքում և շատ արագ սպիտակեցնում է ատամները, քայքայում է ատամնաքարը և բուժում բերանի փոքրիկ վերքերը։

Այն բուժում է լնդերի բորբոքումը, ազատում է ատամների արմատների սևացումից և ցանկացած բերանային հիվանդությունից, ինչպես նաև բերանի տհաճ հոտից։




Քոչարյանի զոհերը

Պետք է պատրաստել մի պարզ մածուկ՝





0,5 թեյի գդալ կերակրի սոդային ավելացրեք 10-20 կաթիլ ջրածնի պերօքսիդ (գնեք դեղատնից) և մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։ Վերջ, մածուկը պատրաստ է։

Ինչպե՞ս ընդունել

Բամբակը թրջեք այդ մածուկի մեջ և մաքրեք ատամները և լնդերը՝ և՛ ներսից, և՛ դրսից։ Կիտրոնը սոդան չեզոքացնում է և հաղորդում թարմություն, սոդան մաքրում է ատամները փառակալումից, իսկ ջրածնի պերօքսիդը ախտահանում և սպիտակացնում է ատամները։


Ատամները այս կերպով մաքրելուց հետո այնքան մաքուր կլինեն, որ կփայլեն, ինչպես մարգարիտը, իսկ կիտրոնի հոտը կպարգևի ուրախ տրամադրություն։

Կարելի է ողողել բերանը ջրածնի պերօքսիդի լուծույթով։



1-3 թեյի գդալ ջրածնի պերօքսիդը խառնեք  50 մլ տաք ջրի հետ բերանի ցանկացած հիվանդության դեպքում։

Դա շատ օգտակար է։ Այդ ժամանակ ատամների սպիտակեցման արդյունքն ավելի է ամրապնդվում, և ատամները մնում են սպիտակ, անգամ եթե դուք արդեն այն չեք մաքրում բամբակով, սակայն ատամների սպիտակ տեսքը ամրապնդելու համար այս գործընթացը պետք է կրկնել կանոնավոր կերպով։

Ատամները մաքրելուց հետո 15 րոպե ոչնչով չողողեք, ոչինչ չուտեք և չխմեք։

Նյութի աղբյուր՝ hayinfo.net

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->