>

1in.am-ը գրում է․ Քրեական գործին կցված լուսանկարում 18-ամյա աղջիկը այլակերպված, այտուցված դեմքով էր՝ աչքերը՝ կապույտ շրջանակների մեջ, հայացքը՝ սարսափով լի…

Բայց փխրուն աղջիկը անդրդվելի համառությամբ պաշտպանել էր իրեն, դիմացել էր ծեծին, ահաբեկումներին, սպանության սպառնալիքներին: Մնացել էր անբեկանելի…

Դեպքի օրն աղջիկը ինստիտուտ գնալու փոխարեն ընկերուհու հետ, ընկերուհու խնդրանքով երևանյան Բանգլադեշ էր գնացել…

Ընկերուհին լուսանկարներ պիտի վերցներ ընկերոջից՝ այն ժամանակ համացանցը դեռ այս աստիճանի համա-ցանց չէր…

Աղջիկն անտեղյակ էր ընկերուհու և նրա ընկերոջ հարաբերությունների բնույթին՝ պարզապես ընկեր-ընկերուհի էր պատկերացրել…




Քոչարյանի զոհերը

Չգիտեր, եթե իմանար էլ, հնարավոր է՝ չկարևորեր, որ այդ ընկերը՝ Ռոբերտ Հ.-ն, նախկինում երկու անգամ դատված տղա է: Աղջիկն «ընկերուհի» կոչվածին էլ լավ չէր ճանաչում՝ նա վերջերս էր աղջկա կուրսում հայտնվել…

Ընկերուհու ընկերոջ՝ Ռոբերտի տանը նստել, երիտասարդաբար անհոգ զրուցել էին: Երբ դուրս էին եկել բակ, Ռոբերտն առանձնացել էր ինչ-որ տղայի հետ: Մի քանի րոպե խոսել էին: Հետո մոտեցել էին աղջիկներին…


Երկրորդ տղան ներկայացել էր որպես Տիգրան: Իրականում անունն Ավիս էր՝ Ավիս Բ.-ն էր: Աղջիկը չգիտեր, որ կեղծ անունով ներկայացած Ավիսն իրենց թաղում փոքրիկ հեղինակություն է: Մականուն էլ ուներ՝ ոչ այնքան «հերոսական»՝ «Բիճ»…




Տղաներն ասել էին, թե աղջիկներին կարող են ճանապարհել կարճ ճանապարհով: Աղջիկները համաձայնել էին…

Ճանապարհին աղջկա սիրտը կասկած էր ընկել՝ ճանապարհից շատ էին շեղվել: Ճանապարհին ծանոթ չլինելով՝ աղջիկը մտածել էր, թե «կարճ ճանապարհը» միգուցե այդպիսին էլ պիտի լինի…

Սակայն երբ մոտեցել էին ինչ-որ ջրանցքի, խաղաղ ուղեկցումը վերածվել էր մղձավանջի…

Հատված աղջկա ցուցմունքից. «Տիգրանն ինձ ուժով քաշում էր դեպի ջրանցքը: Ընկերուհիս ոչինչ չէր ասում… Տիգրանը գրկեց ինձ, կախեց ջրանցքի վրա ու ասաց՝ եթե հետը չկենակցեմ, կգցի ջուրը… Ես ասացի, թե լողալ չգիտեմ, խնդրեցի, որ նման բան չանի: Բաց թողեց: Նորից առաջարկեց կենակցել իր հետ: Չհամաձայնեցի: Նա հրեց ու ինձ գցեց ջուրը…

Տեսնելով, որ իրոք՝ խեղդվում եմ, ինքն էլ մտավ ջուրը, որ ինձ հանի: Չկարողացավ… քանի որ ջրանցքի պատերը բարձր էին ու բետոնապատ:

Ընկերուհիս ու Ռոբերտը, որ հեռացել էին, մոտեցան: Ռոբերտը ջուրը նետվեց, օգնեց Տիգրանին: Ինձ ափ հանեցին:

Տիգրանը նորից նույն բանն առաջարկեց: Ասացի, որ զզվում եմ իրենից: Նա բռունցքով ուժեղ հարվածեց դեմքիս: Ծեծեց: Մոտեցա Ռոբերտին, խնդրեցի, որ օգնի: Ասաց, թե իր գործը չի…


Տիգրանը շարունակում էր քաշքշել, հարվածել: Նա ինձ գցեց գետնին: Ընկերուհիս ու Ռոբերտը նորից հեռացան… Տիգրանը բռունցքներով խփում էր, քաշքշում, հայհոյում, անպատշաճ առաջարկություններ անում: Բռնեց մազերիցս, նորից գցեց գետնին, հարվածում էր ոտքերով… Ես օգնություն էի կանչում, գոռում էի… Ոչ ոք չեկավ… Գիտակցությունս կորցրի ինչ-որ պահի: Երբ ուշքի եկա, Տիգրանը շարունակեց ինձ տանջել: Ես չէի համաձայնում, նա շարունակում էր ծեծել…»:

Ընկերուհին ու Ռոբերտը մի անգամ էլ էին մոտեցել: Տիգրանը, երևի ծեծելուց հոգնած, ձեռքը թափ էր տվել՝ պետք էլ չի՝ ասել էր…

Թրջված, արյունլվա աղջկան ոտքի էին կանգնեցրել: Վերադարձել էին Ռոբերտենց բակ: «Տիգրանը» տուն էր գնացել, շորերը փոխել: Իր նման տղային վայել չէր թաղում «թրջված հավի պես» ման գալ:

Աղջկան առաջարկել էին ծանոթուհու տուն գնալ, իրեն կարգի բերել: Աղջիկը համաձայնել էր՝ ծնողների աչքին ամաչում էր այդ տեսքով երևալ, ամոթի զգացումը վախի զգացումից ուժեղ էր…

Աղջկան տարել էին Անաստասավան: Նրա նկատմամբ այլևս ոտնձգություն չէր եղել: Միայն խնդրել էին, որ չբողոքի: Եկել էին նաև «Տիգրանի» ու Ռոբերտի եղբայրները:

Ուշ երեկոյան աղջկան տարել էին ընկերուհու տուն: Աղջիկը կանչել էր հորը:


Հորը տեսնելով՝ աղջիկը թաքցրել էր դեմքը. «Պատիվս փրկել եմ էս գնով»,- ասել ու լաց էր եղել:

Հաջորդ օրը հայր ու աղջիկ գնացել էին դատախազություն: Մեկ օր անց ոստիկանները գնացել էին Անաստասավան՝ այն տունը, ուր տարել էին աղջկան: Տանտիրուհու դիմաց մի տղա էր նստած: Տանտիրուհին նրան ասել էր. «Ռուբո՛, դու գործ չունես»:

Ոստիկանները հասկացել էին, որ դա աղջկա ներկայացրած դեպքի մասնակից Ռոբերտ Հ.-ն է:

Ռոբերտը հանգիստ չէր հանձնվել: Դիմադրել էր, ինչքան կարողացել էր…

«Տիգրանի» նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Ռոբերտ Հ.-ի դատավարության ժամանակ Ավիս Բ.-ն դեռ չէր հայտնաբերվել…

Ռոբերտ Հ.-ն երրորդ անգամ դատվեց բռնաբարության նախապատրաստության և օժանդակության համար՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 17-15-112 հոդվածի 2-րդ մասով, ոստիկաններին դիմադրելու համար՝ 207 «պրիմ» հոդվածի 2-րդ մասով, դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար՝ 109 հոդվածի 1-ին մասով:

Դատարանում Ռոբերտը պնդում էր, թե աղջիներին «ազնվորեն» տուն է ճանապարհել: Ինքը Ավիսին ու տուժող աղջկան հետո չի տեսել՝ ի՞նչ բռնաբարություն, ի՞նչ ջրանցք, ի՞նչ խեղդվող աղջիկ՝ ոչինչ չգիտի:

Ռոբերտ Հ.-ն մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 7 տարի ազատազրկման:

Աղջկա «ընկերուհին» դատարանում պնդում էր, թե ամեն ինչ արել է, որ օգնի ընկերուհուն: Բայց Ռուբոն չի թողել, նա իրեն էլ է թեթև վնասվածք պատճառել…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ աղջկա կուսաթաղանթը խախտված չէր, բռնաբարությունը, իրոք, փորձի սահմաններից չէր անցել…

“Hraparak” daily writes that MP Seyran Saroyan, who closed the doors of her house, has been in Armenia for three days now. Why has it come? “A certain course of treatment and analysis should go here and return to Moscow,” the newspaper said.

According to our sources, Saroyan will also meet with Nikol Pashinyan. What is the matter? “As far as I know, Saroyan, from whom Manvel Grigoryan is terribly annoyed, wants to speak with Pashinyan on a general arrest warrant.”

He probably learned that Manvel is not moving, the limbs are not working, turned into an elderly old man, so that his children did not recognize him at the time of his last visit. ” You can read the full article in the daily issue of “Zhoghovurd” Daily.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->