>

Ժամեր առաջ տեղեկացանք որ մահացել է գրող, լրագրող Կարինե Աշուղյանը։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Տաղանդավոր, բարի, ջերմ ու քնքուշ Կարինեն։

Երրորդ անգամ ես փակեցի իմ սիրելի մարդկանց աչքերը։ Հայրիկինս, Սամվելինս ու հիմա Կարինեի աչքերը։ Ցավը անտանելի է»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։ Կարինե Աշուղյանը ծնվել է 1962 թվականի մարտի 20-ին, Արարատի մարզի Տափերական գյուղում։




Քոչարյանի զոհերը

Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ‎ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ասպիրանտուրան, աշխատել է նույն ինստիտուտում որպես հայ փիլիսոփայության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող: Խմբագրել է «Արարատ» մարզային թերթը (1998-2008), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում։




Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ, տարբեր հեղինակների գրքերի գեղարվեստական խմբագիրն է:

Նրա ստեղծագործությունները լույս են տեսել գրական պարբերական մամուլում և տարբեր ժողովածուներում, թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն և հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով։ Կարինե Աշուղյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը․ «Մարդու կենսագրությունը իր բառերի կենսագրությունն է՝ գործողության ու արարքի ձևակերպում և ուրեմն՝ ինքնին արարք ու գործողություն:


Մենք մեր ասած, գրած կամ մտքում հնչած բառերն ենք ընդամենը: Մարդը և իր /ներքին/ խոսքը նույնական են: Կեղծ կամ անկեղծ, մաքուր կամ պիղծ, բարդ կամ պարզ….Շատ կուզեի հավատալ, որ բոլոր բառարանների մեջ ծանրումեծ տեղավորված սև բառերը երբևէ կմոռացվեն, որովհետև այլևս կրող չեն ունենա և մարդու չեն բնորոշի:

Մեղքը, հանցանքն ու սխալը նախ մեղավոր, հանցավոր ու սխալ բառերի տեսքով են ծնվում: Տեսնես՝ ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Կայենի գլխում ծագեր «սպանել» բառը»:

We learned earlier that writer and journalist Karine Ashughyan died. Naira Zohrabyan, a member of the Prosperous Armenia Party (BHK) parliamentary faction, stated on her Facebook page. “Talented, kind, warm and tender Karine. For the third time I closed the eyes of my dear ones. My dear, Samvel, and now Karine’s eyes. The pain is unbearable, “Naira Zohrabyan wrote.


Karine Ashughyan was born on March 20, 1962 in Taverakan village of Ararat province. Graduated from YSU Faculty of Philosophy and Sociology, PhD in Philosophy and Law of the National Academy of Sciences of the Republic of Armenia, worked as a junior researcher at the same institute as the History Department of Armenian Philosophy. He has edited the Ararat regional newspaper (1998-2008), worked as official in the Ministry of Defense “Soldier” and as a journalist in various media outlets.

He is the author of many scientific and journalistic articles. He has edited several annual collections of the “Literary Ark” international literary festival, and is the fictional editor of various authors’ books. His works have been published in literary periodicals and in various collections, translated into Russian, Persian and Dutch, Polish, English, Turkish and other languages.

Karine Ashughyan’s latest Facebook post

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->