>

Երեկ՝ հունիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Ջանիկ Մկրտչյանը իր վարած Opel մակնիշի 35 VN 130 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Կարինե Սարգսյանին, 62-ամյա Գայանե Դանիելյանին, 42-ամյա Վարդան Ավագյանին և 48-ամյա Վախթանգ Ավագյանին:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Կ. Սարգսյանը, Գ. Դանիելյանը տեղափոխվել են Սուրգ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Վ. և Վ. Ավագյանները՝ Նաիրի բժշկական կենտրոն:







Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ամբողջական տվյալները: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, իսկ հետիոտները փողոցը անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով և լուսակիրը ցույց է տվել, որ պետք է նրանք անցնեն: Հետաքննիչի հանձանարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը և ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/23/1128136/

Yesterday, on June 22, a car crash took place in Yerevan. At about 23:30, 29-year-old resident of Yerevan, Janik Mkrtchyan, driven by his Opel car 35 VN 130, crossed pedestrians Karine Sargsyan, 62-year-old Gayane Danielyan, 42-year-old Vardan Vardanyan, at Mashtots avenue-Sayat-Nova street Avagyan and 48 year old Vakhtang Avagyan. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, K. Sargsyan, G. Danielyan was taken to Surb Grigor Lusavorich Medical Center, and V. Avagyans, Nairi Medical Center Yerevan traffic police officers arrived at the scene, headed by deputy head of the Yerevan Traffic Police Department Davit Avagyan. The driver of the Traffic Police Department of Yerevan Mikael Aghabekyan conveyed the information to the Traffic Police Investigation and Administrative Proceedings Department of the Traffic Police, who arrived at the headquarters of the traffic police head, Khachik Samvelyan, senior investigator Ararat Tevosyan. On the case Tevosyan prepares materials. The police find out the full details of the crash. The driver was subjected to a sober examination, and it turned out that he was not sober, and the pedestrians were on the pedestrian crossing when passing the street, and the lightning showed that they had to pass. The vehicle was taken to the protected area of ​​Yerevan Road Police Department. The photojournalist also informed that the head of the Yerevan city police department Garik Ghukasyan and the head of the RA Police Yegor Karapetyan also arrived at the scene. Notification. Suspected or accused of a alleged offense is considered innocent until his guilt is not proven in the manner prescribed by the Criminal Procedure Code of the Republic of A

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->