>

Այսօր՝ հունիսի 25-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 29-ամյա Գևորգ Մկրտչյանը իր վարած Toyota մակնիշի 02 PP 050 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե մի քանի արգելապատնեշների և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։


Նրա դին ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարները։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։







Քոչարյանի զոհերը

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Այս պահին վթարի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Մազյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Մազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Դեպքի վայր են ժամանել մահացածի հարազատները, ընկերներն ու բարեկամները, ովքեր ասում էին, որ այսօր մահացածի հոր մահվան տարելիցն է, իսկ Գևորգին Գյումրիում ճանաչողները նրան բնութագրում էին դրական, ասում էին՝ ընտանիքին ու աշխատանքին նվիրված երիտասարդ էր, խաթրաշահ ու երբեմն էլ հնարավորության սահմաններում օգնության ձեռք էր մեկնում կարիքավորներին, այդ թվում՝ սոցիալապես անապահովներին։ «Իրոք, դաժան է, հոր տարելիցի հորը որդին ողբերգական ավտովթարի զոհ է դառնում»,-նշում էին վթարի վայրում հավաքվածները։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/25/1128281/

Today, on June 25, a tragic and tragic car accident took place in Aragatsotn region. At around 06.40, Gevorg Mkrtchyan, a 29-year-old resident of Gyumri, driven by a Toyota-model 02 PP 050 on the Yerevan-Gyumri highway, crossed the road to Gyumri, colliding with a few concrete hurdles and several turns, upside down on the field. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, the driver died on the spot. His body was found near the Talin firefighters rescue service of the Emergency Ministry’s Rescue Service at about 10 meters. The second platoon 1st platoon officer of the second officer battalion of the Traffic Police arrived at the scene, headed by commander Vache Malakian, platoon commander Hrant Galstyan. Responsible duty officer Yura Hovhannisyan of the traffic police 1-77 conveyed the information to the police department of Talin, where the operative group headed by the head of the department arrived. Currently, the investigation team of the Aragatsotn Marz Investigation Department of the Investigative Committee of Armenia, Talin Investigative Department, headed by Argishti Kotanjian, Deputy Chief of the Department, and Vardan Mazyan, Senior Investigator in Important Issues, work at the crash site. Facts about V. Materials are being prepared by Mazyan. By the instructor’s instruction, the car was transported by a trail to a special protected area of ​​the Talin division. Relatives, friends and relatives of the deceased came to the scene, who said that today is the anniversary of the father’s death, and those who know him in Gyumri have characterized him as positive, saying that he was a young man dedicated to his family and work, He went to the needy, including the socially vulnerable. “Indeed, it is cruel, and his father’s father-in-law is the victim of a tragic car accident,” said the crowd at the crash site. Notification. Suspected or accused of a alleged offense is considered innocent until his guilt is not proven in the manner prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a court verdict entered into force. © shamshyan.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->