>

Այսօր՝ հունիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։05-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Բեդրոսս Գորիչյանը իր վարած Ford մակնիշի 36 AD 370 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշեն վարչական շրջանի 9 և 14 շենքերի խաչմերուկում՝ Նուբարաշենի թաղապետարանի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին՝ 73-ամյա Վարդուհի Հակոբյանին։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է ոստիկանություն, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ վարորդին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, քանի որ դեպքի վայր էին ժամանել նաև մահացածի հարազատները, և չէր բացառվում, որ նրանք հաշվեհարդար կտեսնեին վարորդի նկատմամբ։







Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ։


Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի էր և եկել էր անձնագրային բաժանմունք՝ անձնագիրը ստանալու, քանի որ 2 օրից մեկնելու էր Ֆրանսիայի Հանրապետություն։ Դեպքի վայր ժամանած Նուբարաշենի թաղապետարանի աշխատակիցները կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/25/1128332/


Today, on June 25, a car accident took place in Yerevan. At around 15:05, a resident of Ararat province, Bedros Gorichyan ran over a pedestrian crossing the street, Varduhi Hakobyan, 73, on the crossroads of Nubarashen administrative district 9 and 14 in front of the Nubarashen district administration. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, the driver did not escape, tried to help the car crash, called the police, but the Nubarashen police officers who arrived at the scene quickly returned to the police station as the head of the department, Vahram Khachatryan, The relatives of the deceased had also arrived and it was not ruled out that they would be tortured by the driver. Traffic police officers of Yerevan, head of Yerevan Traffic Police Arman Hakobyan, deputy head of Yerevan Traffic Police Department Davit Avagyan arrived at the scene. About the case Responsible duty officer of the Yerevan Traffic Police Department Mikael Aghabekyan conveyed the information to the Investigative Department of the Investigative Department of the Investigative Department of the Investigative Committee of the Investigative Committee of the Armenian Investigative Committee, led by. Those gathered at the scene said that the runner was also a citizen of France and came to the passport department to get a passport, as he would leave for France 2 days later. The employees of the Nubarashen district municipality arrived at the scene and carried out road cleaning works. Notification. Suspected or accused of a alleged offense is considered innocent until his guilt is not proven in the manner prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a court verdict entered into force.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->