>

Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը և լաց էր լինում. եւ մինչդեռ լաց էր լինում, կռացավ դեպի գերեզմանը և տեսավ երկու հրեշտակներ՝ սպիտակների մեջ, որոնք նստել էին՝ մեկը սնարին և մյուսը ոտքերի մոտ՝ այնտեղ, ուր Հիսուսի մարմինն էր եղել:
Եվ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»: Նա նրանց ասաց. «Որովհետև իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, եւ չգիտեմ՝ նրան ուր են դրել»:
Երբ այս ասաց, դեպի ետևի կողմը դարձավ ու տեսավ Հիսուսին, որ կանգնած էր. բայց չէր իմանում, որ Հիսուսն է:
Հիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»: Նրան այնպես թվաց, թե պարտիզպանն է. և ասաց նրան. «Տէ՛ր, եթե դու ես Նրան վերցրել, ասա՛ ինձ. ո՞ւր ես դրել Նրան, որպեսզի ես Նրան վերցնեմ»:
Հիսուս նրան ասաց՝ Մարիա՛մ:
Եւ նա դարձավ ու եբրայերեն նրան ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանվում է վարդապետ):
Հիսուս նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. ուրեմն, գնա դու իմ եղբայրների մոտ ու նրանց ասա, որ ես բարձրանում եմ դեպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դեպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»:
Մարիամ Մագդաղենացին եկավ և աշակերտներին պատմեց, որ ինքը Տիրոջը տեսել է, և նա իրեն այս բաներն է ասել:Հովհաննես 20։11֊18

Աւետարան ըստ Մատթէոսի 28.1-20




Քոչարյանի զոհերը

Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով, մոտեցավ, դռնից վեմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրա:
Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպես ձյունը:
Նրա ահից պահապանները խռովվեցին և մեռելների պես եղան:
Հրեշտակը խոսեց ու կանանց ասաց.




«Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, որ խաչվեց. այստեղ չէ Նա, քանի որ հարություն առավ, ինչպես ինքն ասել էր. եկէք տեսէ՛ք այն տեղը, ուր պառկած էր:
Եվ իսկույն գնացեք ասացե՛ք նրա աշակերտներին, թե հարություն առավ. և ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կտեսնեք: Ահա ասացի ձեզ»:

Եվ իսկույն ահով և մեծ ուրախությամբ գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատմելու:
Եվ հանկարծ Հիսուս նրանց դիմաց ելավ ու ասաց. «Ողջո՜յն ձեզ». և նրանք մոտենալով՝ նրա ոտքերին փարվեցին ու երկրպագեցին նրան:
Այն ժամանակ Հիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցեք. գնացեք ասացե՛ք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա և այնտեղ ինձ տեսնեն»:
Երբ նրանք գնացին, ահա զինվորներից ոմանք քաղաք եկան ու քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր:


Եվ նրանք, ծերերի հետ միասին հավաքվելով, խորհուրդ արեցին, շատ դրամ տվեցին զինվորներին ու ասացին.
«Կասեք, թե նրա աշակերտները, գիշերով գալով, գողացան նրան, մինչ մենք քնի մեջ էինք:
Եվ եթե այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կգոհացնենք և ձեզ հոգսից կազատենք»:
Եվ նրանք, դրամն առնելով, արեցին այնպես, ինչպես որ իրենց սովորեցրել էին: Եվ այս զրույցը տարածված է հրեաների մեջ մինչև այսօր:
Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլիա՝ այն լեռը, ուր Հիսուս իրենց հետ ժամադրվել էր:
Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին:
Եվ Հիսուս մոտենալով խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա. ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացեք, ուրեմն, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով:
Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:

The Lord’s blessing is a good and peaceful day for all of us

A man always attended a church, attended Divine Liturgy, and fasted, but he had a shortcomings. Out of the church, when he spoke to people, he always cursed or cursed.


One day Christ is seen in the dream and gives a dirty glass of pure water to drink. Man is disgusted with this dirty glass because there is no clean place to drink. He asks Christ.

“Hayern Aysor”: Why do you give me a dirty glass? Is not it possible to give a glass of pure glass?
Christ answers:

“It is the same that you pray fervently every day, but you do not curse much of the church outside the church and keep it clean. As you can not drink the water with that cup, so I can not hear and accept the prayers of this unclean mouth.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->