loading...

Սուրճ ըմպելուց հետո անհրաժեշտ է ջուր խմել.Ահա,թե ինչու

Դուք երբևէ նկատե՞լ եք, որ գրեթե բոլոր եվրոպական սրճարաններում հաճախորդներին միշտ առաջարկում են մեկ բաժակ էսպրեսոյից հետո ջուր ըմպել: Այս սովորությունն ունի գիտաբժշկական հիմք. պարզվում է, որ սուրճն այդպես է պետք ըմպել:

Բոլորը գիտեն, որ սուրճի մեջ կա կոֆեին: Դա ալկալոիդ է, որն ակնթարթորեն մեզ տալիս է առույգության զգացողություն: Բայց քչերը գիտեն, որ հատիկի մեջ կա նաև թեոբրոմին:

 


loading...



Երբ մենք սուրճ ենք խմում, այդ երկու նյութերը մեր օրգանիզմ են թափանցում միաժամանակ, բայց գործել սկսում են հերթով: Կոֆեինը գործում է միանգամից, իսկ թեոբրոմինը սկսում է աշխատել միայն 25 րոպե անց:

Կոֆեինը սկզբում նեղացնում է անոթները բոլոր օրգաններում՝ բացի երիկամներից: Երիկամներում անոթները, հակառակը՝ լայնանում են: Արդյունքում՝ ճնշումը բարձրանում է և միզելու ցանկություն է առաջանում: 30 րոպե անց քնելու ցանկություն է առաջանում: Ոմանք զգում են թեթև ձգումներ երիկամներում: Դա թեոբրոմինն է. ճնշումը մարմնում աճում է, իսկ երիկամներում՝ իջնում: Այստեղից էլ առաջանում է քնելու ցանկությունը:

Եվ ահա, որպեսզի չեզոքացնեք թեոբրոմինը, հենց դրա համար էլ սուրճ ըմպելուց հետո անհրաժեշտ է մի փոքր ջուր խմել:

Եթե սուրճից հետո ջուր խմեք, ճնշումը չի բարձրանա, կամ կբարձրանա ոչ այդքան արագ և կտրուկ:

Մտածենք նաև ատամների մասին

Սուրճի մեջ կա պիգմենտ, որն էմալը ներկում է շագանակադեղին երանգով: Եթե սուրճից հետո ջուր խմեք, այն չի հասցնի ներծծվել ատամների մեջ:

Աղբյուր


Сообщение Սուրճ ըմպելուց հետո անհրաժեշտ է ջուր խմել.Ահա,թե ինչու появились сначала на Հայ Ինֆո.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...