>

Ահա թե ինչպես դուք կարող եք օգտագործել նրանց էներգիան։ Դաոսիզմի կողմնակիցները ծառերը մասին ասում են, որ վերջիններս օժտված են շատ հզոր էներգետիկայով։ Նրանք ոչ միայն թթվածին են արտադրում, այլև բացասական էներգիան վերածում են դրականի։

Ահա որոշ ծառերի առանձնահատկությունները`

1. Սոճիները կենսական էներգիա են ճառագայթում։ Նրանք հարստացնում են արյունը, ամրապնդում նյարդային համակարգն ու նպաստում են կյանքի տևողության երկարացմանը։




Քոչարյանի զոհերը

2. Թեղին օժտված է հանգստացնող գործողությամբ ու դրական ազդեցություն է գործում ստամոքսի վրա։


3. Թխկին թեթևացնում է ցավը։





4. Եղջերածառն օգնում է կարգավորել մարմնի ջերմաստիճանն ու դրական ազդեցություն է գործում սրտի վիճակի վրա։

5. Ֆիկուսը օգտակար է սրտի համար ու օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը։

6. Սալորենին դրականորեն է ազդում ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի ու լեղապարկի վրա։ Այն նաև օգնում է հանգստանալ։

7. Դարչինն օգնում է մրսածության դեպքում։

8. Թզենին կարգավորում է մարմնի ջերմաստիճանը, նպաստում է փորլուծությունից ազատվելուն ու լեղապարկի նորմալ աշխատանքին։


9. Եղևնիները նպաստում են վերքերի արագ լավացմանը, նվազեցնում են քրտնարտադրությունը։

10. Ալոճենին դրական ազդեցություն է գործում մարսողական համակարգի վրա։ Այն նաև օգնում է բարձրացնել արյան ճնշումը։

11. Կեչին նվազեցնում է մարմնի ջերմաստիճանը, դուրս է բերում օրգանիզմից ավելորդ հեղուկը ու նպաստում ողջ օրգանիզմի դետոքսիկացիային։

12. Կիպարիսը կամ նոճին ու մայրին նվազեցնում են մարմնի ջերմաստիճանը։ Նրանք նաև կանացի սկզբի էներգիայի աղբյուր են։



13. Ուռենին նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը։ Այս ծառը նվազեցնում է արյան ճնշումը, ինչպես նաև բարերար ազդեցություն է գործում միզածորանի վրա։

Որոշակի բաներ կան, որոնք դուք պետք է հասկանաք։ Եվ այսպես`

1. Ծառերի շրջապատում գտնվելու համար բոլորովին էլ պարտադիր չէ անտառ գնալ։ Դրա համար հարմար կլինեն նաև քաղաքային այգու ծառերը։ Դրանք էլ պակաս էներգետիկայով չեն օժտված։ Գլխավորը ծառի հետ ճիշտ շփվելու ձևն իմանալն է։

2. Շատ կարևոր կարողանալ քո ծառը գտնել։ Այն շատ բարձր կամ չափազանց ցածր չպետք է լինի։ Ավելի լավ է գտնել միջին բարձրության ծառ։

3. Ծառի հետ փոխադարձ կապ հաստատելու համար բոլորովին պարտադիր չէ բարձրանալ նրա վրա։ Մեզ պետք չէ միայն ծառի հետ մտովի զրուցել։ Իսկ եթե դուք այնուամենայնիվ որոշեք բարձրանալ նրա վրա, աշխատեք ոչինչ չկոտրել։

4. Ծառի հետ փոխադարձ կապ հաստատելու համար կարևոր է հնարավորինս լավ հասկանալ ծառին, քանի որ մարդկանց պես՝ նրանցից յուրաքանչյուրը բացառիկ է։ ։

5. Աշխատեք հնարավորինս հաճախ գալ ծառի մոտ։ Ձեր ու նրա միջև պետք է ինքնատիպ հարաբերություններ ձևավորվեն։ Այո, այդ հարաբերությունների մեջ պետք է տեղ լինի սիրո, հոգատարության ու քնքշանքի համար։

Շատ շուտով դուք կգիտակցեք, թե ինչպես ծառը կարող է օգնել հանգստանալ, կյանքին դրական երանգ հաղորդել ու վերադարձնել հույսը։ Վերջիվերջո, ոչ ոք չգիտի, թե որտեղ է ծառերի կազդուրիչ հնարավորությունների սահմանը։ Նրանք կարող են բուժել ամենախորը վերքերը, կարող են օգնել ու աջակցել։ Նրանք կարող են ձեզ ցույց տալ ճիշտ ճանապարհն այն ժամանակ, երբ դուք դրա կարիքն ունեք։ Դուք պետք է միայն մեկ բան անեք. ժամանակ անցկացնեք ձեր ծառի մոտ։ Եվ կյանքը կսկսի փոխվել…

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

news


от admin

-->