>

Մեր ուղեղը բավականին զարմանալի և բարդ համակարգ է։ Նրա գաղտնիքները դեռևս ամբողջովին չեն բացահայտվել։ Այն ավելի շատ բան է ղեկավարում, քան կարող ենք պատկերացնել։

Մարդու հոգեբանության վերաբերյալ ուսումնասիրությունները չեն դադարում զարմացնել։ Գիտնականները վստահ են, որ մարդիկ միչև հիմա չեն պատկերացնում, թե իրականում ինչ հնարավորությւոններ ունեն։




Քոչարյանի զոհերը

Այս փաստերը հաստատում են այդ ենթադրությունները։





Դուք մտովի ձեզ ավելի ակտիվ կարող եք դարձնել

Դուք բառացիորեն կարող եք մտովի լիցքավորել ձեզ։ Երբ ձեզ թվում է, որ դուք այլևս չեք կարող շարունակել, ապա սկսեք մտածել այն դրական բաների մասին, որը կարող եք ստանալ՝ պլանավորածը իրականացնելուց հետո։

Այսպիսի մտքերը կարող են լիցքավորել ձեզ, որը կօգնի առաջ շարժվել։


Մտքի ուժով դուք կարող եք էմոցիաներ ստեղծել

Ձեր մտքերն են ստեղծում ձեր էմոցիաները։ Տեղի ունեցած իրադարձության հանդեպ ձեր վերաբերմունքը մեծ ազդեցություն կարող է ունենալ ձեր զգացմուքների վրա։ Եթե դուք կենտրոնանում եք իրավիճակի բացասական կողմի վրա, ապա ձեր տրամադրությունը անպայաման արտացոլում է դա։



Շատ կարևոր է, թե դուք ինչպես եք ընկալում ձեր կյանքում տեղի ունեցած իրադարձությունները։ Իրադարձույուններին և փորձություններին ձեր տված նշանակությունը ձևավորում է ձեր մտքերը և տրամադրությունը։

Դուք կարող եք ջերմություն արտադրել մեդիտացիայի շնորհիվ

Շատ լավ օրինակ կարող են հանդիսանալ տիբեթյան հոգևորականները՝ ովքեր կարողանում են դիմանալ շատ ցածր ջերմաստիճանային պայմաններում։

«Տումո» անվանումով հայտնի գործողությունը նրանց թույլ է տալիս հայտնվել խորքային մեդիտացիայի մեջ և 8 աստիճանով բարձրացնել մարմնի ջերմաստիճանը։

Նրանք սրան հասնում են հատուկ շնչառական վարժությունների և վիզուալիզացիայի շնորհիվ։ Նրանք մտովի կրակ են պատկերացնում, որը սկսում է շարժվել իրենց մարմնով։ Գիտնականները սա համարում են մարմնի վրա հոգեկանի ազդեցության լավագույն օրինակներից մեկը։

news


от admin

-->