>

Բիսկվիթի  դասական բաղադրատոմսը ենթադրում է ձվերի առկայություն:  Սակայն կան մարդիկ, և դրանց թիվը փոքր չէ, որ չեն սիրում ձվի համը, ալերգիա ունեն այդ մթերքից և ստիպված հեռու են մնում  նրբահամ ու անուշաբույր թխվածքներից:

Այս բաղադրատոմսը  մեծ ուրախություն կպարգևի նրանց, որովհետև կաւրող են պատրաստել և համտեսել: Պարզապես պետք է պահպանել երկու կարևոր կանոն:

Նախ, երբ փխրեցուցիչը խառնվում է կեֆիրի հետ, խմորի մեջ տեղի է ունենում արագ ռեակցիա,  խմորը պետք է արագ ուղարկել ջեռոց: Երկրորդ, ջեռոցի դուռը  չի կարելի է բացել եփվելու ընթացքում, հատկապես առաջին 10 րոպեների ընթացքում:




Քոչարյանի զոհերը

Բաղադրիչներ





  • Ալյուր 200 գ, Փխրեցուցիչ 2 թեյի գալ
  • Շաքարավազ 100 գ, Կեֆիր 200 մլ
  • Բուսայուղ 5 ճաշի գդալ, Վանիլին
  • Սպիտակաձավար 0,5 – 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Միացնել ջեռոցը, որպեսզի այն տաք լինի, և պատրատել կաղապարը, կաղապարի ներսի պատերին բուսայուղ քել և սպիտակաձավար  շաղ տալ, որպեսզի բիսկվիթը հեշտ դուրս գա:

Մաղած ալյուրը խառնել փխրեցուցիչի և վանիլինի հետ:


Սենյակային ջերմաստիճանի կեֆիրի մեջ լցնել  բուսայուղ, ավելացնել շաքարավազը:  Խառնել մինչև շաքարավազը լուծվի:

Երկու խառնուրդները միացնել: Հեղուկ զանգվածը աստիճանաբար լցնել ալյուրի վրա և խառնել մինչև պղպջակներ առաջանան:

Խմորը արագ լցնել  կաղապարի մեջ և դնել ջեռոցը,  եփել 200 աստիճանի տակ 15 – 20 րոպե: Ինչպես արդեն նշվել է, ջեռոցի դռնակը խորհուրդ չի տրվում բացել, հատկապես առաջին տաս րոպեների ընթացքում, այլապես խմորը չի բարձրանա:



Պատրաստի բիսկվիթը սառեցնել և  կարելի է վրան շաղ տալ շաքարի փոշի կամ կրեմապատել, բաժանելով հորիզոնական շերտերի:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo


Сообщение Բիսկվիթ առանց ձվի՞. այո՛-այո՛, առանց ձվի, և շատ համեղ է ստացվում, բարձրությամբ էլ չի զիջում սովորական բիսկվիթին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.

Lurer


от admin

-->