>


Տան փոշին լուրջ վտանգ է պարունակում կանանց վերարտադրողական առողջության համար: ԱՄՆ Ջ. Վաշինգտոնի անվան համալսարանի գիտնականների մեթա անալիզի համաձայն՝ փոշին կարող է դառնալ անպտղության զարգացման մեծ հավանականության պատճառ:








Քոչարյանի զոհերը

Մասնագետների խոսքով՝ վտանգավորությունն այն է, որ տան փոշին տառացիորեն հագեցած է ֆտալատներով, որոնք կարող են առաջացնել էնդոկրինային համակարգի խանգարումներ, ինչպես նաեւ բացասաբար ազդել վերարտադրողական ֆունկցիաների վրա:


Այսպես՝ տան փոշու մեջ կարող է պարունակվել մինչեւ 40 պոտենցիալ վտանգավոր նյութ: Փոշին կազմված է մանրագույն կոշտ մասնիկներից, որոնք առաջանում են քիմիկատներ պարունակող տարբեր կենցաղային իրերի (սկսած կահույքից, ավարտած շինանյութով) մակերեւույթի վնասման հետեւանքով:

Արդյունքում տան փոշու մեջ կուտակվող ֆտալատները կարող են օրգանիզմի աշխատանքը խախտել հորմոնալ մակարդակում: Փոշին առանձնապես վտանգավոր կարող է լինել հղիների, ինչպես նաեւ փոքր երեխաների համար, որոնք մշտապես տարբեր առարկաներ են բերանը տանում:



Սրա հետ կապված՝ փորձագետները խորհուրդ են տալիս տանն ավելի հաճախ կատարել խոնավ մաքրություն եւ պարտադիր ձեռքերն օճառով լվանալ:

news


от admin

-->