>

Բնապահպան,ակտիվիստ Հայկ Բարսեղյանը՝ Գյումրու Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին, այսօր անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել՝ զարմացնելով բոլորին: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ պաշտոն եմ ուզում:

Մինչև էս պահը ես ցանկություն չեմ ունեցել քաղաքական կյանքով ապրել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բնապահպանության նախարարը գործ չի արել, աշխատում է ընդամենը 5 տոկոսի չափով, պաշտոնապես ասում եմ, որ ես պահից սկսած լինեմ ՀՀ Բնապահպանության նախարար:




Քոչարյանի զոհերը

Ես լրիվ պատկերացնում եմ, թե ինչ պետք է արվի բնապահպանության ոլորտում: Առաջին հերթին պետք է շատ արագ, ինտենսիվ ծանոթանալ 5 հիմնական պրոբլեմներին՝ Սևանի հիմնախնդիր, հանքեր եւ այլն, եւ առանց կաբինետ նստելու՝ վազել խնդիրները լուծեու»,-նշում է նա՝ ընդգծելով,որ 2 շաբաթը լիուլի բավական է հիմնախնդիրներն ուսումնասիրելու համար:





Նրա խոսքերով ավելի ցածր պաշտոնն իր համար անընդունելի է, քանի որ խնդիրները լուծելու համար լծակներ են պետք: «Առաջարկս՝ արված ՀՀ վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին, ուժի մեջ է այսօրվանից մինչև օգոստոսի 9-ը՝ մեկ ամիս, որպեսզի այդ ընթացքում որևէ պրոյեկտով չզբաղվեմ:


Իմ տեղը բոլորը գիտեն, գիտեն ոնց գտնեն: Ես հայտարարում եմ, որ իմ կյանքից 4 տարի պատրաստ եմ նվիրել Հայաստանի բնությանը: 28 տարեկան եմ, երբեք պաշտոն չեմ ուզել»,- ավելացնում է նա:

Նախարար դառնալու դեպքում Հայկ Բարսեղյանը մի պայման ունի. «Երբեք կոստյում չեմ հագնելու, փողկապ չեմ կրելու»,- ասում է նա՝ այսօրվանից սպասելով վարչապետի արձագանքին:



hay-life.ru

Сообщение «Պաշտոնապես հայտարարում եմ, որ պաշտոն եմ ուզում» . Հայկ Բարսեղյան появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->