Հանցագործը պետք է մեկուսացվի հասարակությունից, հանցագործը չունի հայրենիք, ի՞նչ կապ ունի նա երրորդ մասից է, թե՞ Ասկերանից, նախագա՞հ է, թե՞ ատամնատեխնիկ

Հեղափոխության ինքնիրավչության փորձ կամ մի Քոչարյան և երկու պետականությունների անվտանգության սպառնալիք․

Ամենուր՝ մեդիաներում, կառավարական շենքերում, փողոցներում Քոչարյան է զլած: Կներեք, բայց սրանից լավ փիառ ու փառք կարո՞ղ էր լինել որևէ մեկի համար. ազգովի արհեստական շնչառություն ենք տալիս ու վերակենդանացնում քաղաքական դիակին, որ ի՞նչ անենք:

loading...

Կարևոր փաստեր ադրբեջանցիների դեմ
ՏԱՐԱԾԵՔ


Մասնագետը բացահայտում է Ալիևի ստախոսությունը.


Կամ սա ի՞նչ պետություն է, որին մատների վրա կարող է խաղացնել այս ոմնը, ի՞նչ հասարակություն է, որին այս ոմնը կարող է այսպես հունից հանել: Սա առնվազն խայտառակություն է, որ մեկ մարդը կարող միանգամից դառնալ երկու պետականությունների անվտանգության սպառնալիք:



Եվ ուրեմն խիստ տրամաբանական մի հարց՝ սա ինչ քաոս է, ով է սանձազերծում այս քաոսը: Վերադառնանք ելման կետ՝ երկրում կա լեգիտիմ իշխանություն, որին ժողվուրդը ձեռքերի վրա տարավ կառավարական օթյակներ:

Տղանե՜ր և աղջիկներ, դուք հազարամյակների Հայաստան եք ուսել, ընկալեք այս բեռի ծանրությունը, աշխատեք՝ ինչու եք այսպես հիվանդագին տրվել քոչարյանականների մանիպուլյացիաներին, ինչու եք քաղաքական դիակից պետական ու քաղաքական գործոն սարքում՝ կազմալուծելով պետական ինստիտուտների աշխատանքը և բանը հասցնում Արցախի հետ միջպետական սկանդալի:


Հանցագործը պետք է մեկուսացվի հասարակությունից, հանցագործը չունի հայրենիք, ի՞նչ կապ ունի նա երրորդ մասից է, թե՞ Ասկերանից, նախագա՞հ է, թե՞ ատամնատեխնիկ։

Սա ինչ կեղծ օրակարգ է, ում է ձեռնտու երկրի խաղաղ կյանքը հարամել մի անբաստանյալի պատճառով: Փնթի նախաքննական աշխատանք է կատարվել, շատ բարի՝ քրեական նյութն անսպառ է՝ հետ կկանչեք և կրկին կնստացնեք մեղադրյալի աթոռին: Դասեր քաղեք հերթական սխալից և անցեք առաջ՝ ինչու եք պետությունն ու հասարակությունը պատանդ պահում մի մեղադրյալի ձեռքում:


Հեղափոխական արժեքներն այլևս անանցանելի են, և եթե այս կառավարությունը չի կարողանում սպասարկել այդ արժեքները, սա ամենևին էլ չի նշանակում, որ հակահեղափոխությունը ռևանշ կվերցնի: Երբեք: Հեղափոխությունը Հայաստանում և դրսում ունի առնվազն 10 մլն զավակ, հեղափոխությունը որբ չէ…

Աղբյուր՝ Vard Simonyan

 

 

Сообщение Հանցագործը պետք է մեկուսացվի հասարակությունից, հանցագործը չունի հայրենիք, ի՞նչ կապ ունի նա երրորդ մասից է, թե՞ Ասկերանից, նախագա՞հ է, թե՞ ատամնատեխնիկ появились сначала на INFO ARMENIA.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


loading...
.

Կորոնավիրուսի տարածման Հայաստանյան վիճակագրությանը կարող եք հետևել այս կայքում՝ ԱՅՍՏԵՂ

ինքնամեկուսացված քաղաքացիների  ՔԱՐՏԵԶ