>

Ինչ ասես որ չեն պատմում գինեկոլոգների մասին։ Դեռևս խորհրդային տարիներից նրանց մասին ահարկու պատմություններ են պտտվում կանանց շրջանում։ Բայց լավ գինեկոլոգներն էլ քիչ չեն։ Ու նրանց էլ կանանց որոշ սովորություններն են նյարդայնացնում ու հունից հանում։

1.Դաշտանը սկսվելու դեպքում չեղյալ եք համարում բժշկի մոտ հերթագրումը

Իրականում սարսափելի բան չկա, երբ այդ օրերին այցելեք գինեկոլոգին։ Նա ոչ միայն գիտի՝ ինչպես ձեզ ճիշտ ընդունի, այլև կարող է ճիշտ ախտորշել։

2. Ինքներդ եք ձեզ ախտորոշում




Քոչարյանի զոհերը

Այս կետը բժիշկների համար առաջին տեղում է։ Գոնե միայն ախտորոշեիք ու սպասեիք բժշկի վճռին։ Բայց ոչ։ Պնդում եք։ Ինքնախտորոշումը, ինչպես ինքնաբուժումը, միայն վնասում է։


3. Ձեզ պետք է հրավիրեն





Բազկաթոռին, իհարկե։ Գինեկոլոգները պարզապես ատում են ուղղորդելը․ ոնց ու որտեղ դնել ոտքերը և ոնց դրանք բացել։ Հավատացեք։ Դուք հո փոքր չեք։ Ճիշտն այն է, երբ դուք ձեզ ազատ եք զգում ու գիտեք ձեր քայլերը։

4. Կիսատ-պռատ եք պատմում ձեր գանգատները

Հայտնի է, որ գինեկոլոգին դժվար է զարմացնել։ Մասնագիտության յուրահատկությունն է էդպիսին։ Դրա համար էլ մի վախեցեք նրան պատմել ձեր ինտիմ կյանքի մանրամասները, որոնք կարող են նպաստել ճիշտ ախտորոշմանը։

5. Վախենում եք զննումից

Երբեմն որոշ տհաճ բաներ, ինչպես ասենք ցիտոլոգիական քսուկ վերցնելը կամ պարզապես զննումը կարող են փրկել ձեր կյանքը։ Տարին 3 անգամ պիտի զննման գնաք։ Զգոնությունը մի անգամ չէ, որ օգնել է կանխարգելել քաղցկեղային ուռուցքնեը։

6. Երեխաների մասին չեք խոսում


Չեք ասում՝ քանի երեխա ունեք։ Այս տեղեկությունը շատ կարևոր է բժշկի համար։ Անպայման ասեք կեսարյան հատման կամ դրա բացակայության մասին։

7. Բժշկական խորհրդատվություն եք ստանում համացանցի միջոցով

Կայքերը, ֆորումերը (նույնիսկ բժշկական ուղղվածության) երբեք չեն կարող ձեզ ստույգ ախտորոշում տալ առանց զննման և անալիզների։ Իսկ խորհուրդ տվողներն էլ համացանցում անթիվ-անհամար են։

8. Ներողություն եք խնդրում, որ չեք հասցրել ձեզ կարգի բերել

Եթե չեք հասցրել բիկինիի հատվածը մազազերծել, պետք չէ ամաչել դրանից։ Գինեկոլոգի համար մեկ է։ Տարիների ընթացքում նրանք սովորել են անտարբեր լինել դրա հանդեպ։



9․ Հիգիենայի լիքը կոսմետիկ միջոցներ եք օգտագործում

Գինեկոլոգները չեն խրախուսում ինտիմ հիգիենայում բուրավետ օճառներ ու լոգանքի գելեր օգտագործելը։ Նրանց կարծիքով՝ հիգիենայի լավագույն հավաքածուն է

տաք ջուրը,
կոկոսի յուղը,
ինտիմ հիգիենայի անհոտ միջոցը։

10. Ճշմարտությունը չեք ուզում ասել

Ինչ էլ խմած լինեք, ցանկացած հավելում, դեղանյութ կամ հաբ, պետք է դրա մասին ասեք բժշկին։ Ձեր ստից միակ տուժողը հենց միայն դուք եք։

11. Լռում եք ու չեք կամենում խոսակցությունը շարունակնել

Լավ բժիշկը կարողանում է զրուցել խնամյալի հետ, որպեսզի վերջինս հանգիստ լինի։ Այնպես որ հետաքրքրասիրությւնից չի, որ նա ձեզ հարցերով է ողողում։ Դա հենց ձեր օգտին է։

12. Ամաչում եք

Հաճախ ամաչում եք ձեր տեսքից կամ հոտից։ Բայց բժիշկը ձեզ գնահատելու համար չի։ Այլ միայն՝ օգնելու։ Հանգիստ եղեք։

Հավատացեք, պետք չէ վախենալ կամ ամաչել գինեկոլոգից։ Եթե ձեզ լավ չեք զգում, ասեք դրա մասին, եթե ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում, մի լռեք։ Այդպես հեշտ է ընդհանուր հայտարարի գալը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->