>

Հայաստանում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց մեծ մասը շատ հաճախ օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ երկրի տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչեւ 18 տարին լրանալը: Պարզվում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող, դեռեւս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար խոչընդոտների են հանդիպում` դարձյալ պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ:

Չնայած այն բանին, որ այդ վարժարանի սաները, որպես կանոն, սովորում են մինչեւ 18 տարին լրանալը եւ, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն` տվյալ երկրում օրինական ապրելու համար յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, ինչի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նույն խնդիրն ունենում են նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները:




Քոչարյանի զոհերը

Բացի այս, ուսանողական վիզա ստանալու համար եւս անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի դեպքում 17-ից 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար, քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը:





«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս խնդիրը լուծելու եւ արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով ՀՀ ոստիկանությունը Պաշտպանության նախարարությանն առաջարկում է միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ: 


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է արական սեռի քաղաքացիներին անձնագրերը, սահմանված ընդհանուր կարգի համաձայն, տրամադրել ոչ թե մինչեւ 18, այլ մինչեւ նրանց 19 տարին լրանալը: 

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: 



ԱՂԲՅՈՒՐ

Сообщение ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր փոփոխություն անձնագրի ստացման գործընթացում появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->