>

Ներկայացնում ենք այտուցվածությունը վերացնող և արյան ճնշումը կարգավորող մի չափազանց հեշտ բաղադրատոմս:




Քոչարյանի զոհերը

Անհրաժեշտ է խանութից գնել վարսակի փաթիլներ (геркулес), սակայն պետք է ուշադիր լինել, որպեսզի դրանք արտադրված լինեն ամենաշատը վեց ամիս առաջ և տուփի վրա գրված լինի 1 թիվը, ինչը նշանակում է, որ փաթիլները ամենախոշորն են:





Մեկ չափաբաժնի համար պետք է վերցնել 2 լիքը ճաշի գդալ վարսակի փաթիլներ, լցնել քամիչի մեջ և լվանալ հոսող ջրի տակ: Այնուհետև վրան 300մլ եռման ջուր լցնել, եռացնել 5 րոպե և թողնել թրմվի ևս 10 րոպե: Խմել օրը 1-2 անգամ՝ ուտելուց 20 րոպե առաջ:




Ինչո՞վ է օգտակար վարսակի եփուկը: Այն ամրացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, բարձրացնում է դիմադրողականությունը: Անհետանում են ոտքերի և ձեռքերի այտուցները: Կարգավորվում է միզահեռացման համակարգը, արյան ճնշումը և շաքարի մակարդակը:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:


от admin

-->