>


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանձնարարել է ուսումնասիրություն իրականացնել հուլիսի 10-ին էներգետիկ համակարգում խոշոր վթարի դեպքով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց Վանեցյանը։








Քոչարյանի զոհերը

«Ուզում եմ զեկուցել, որ երեկվա էլեկտրաէներգիայի անջատումների խնդիրները, որ առաջացան, հանրության շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացել։ Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի ուսումնասիրվի էլեկտրաէներգիայի տատանումների ու անջատումների հետ կապված հարցը, որպեսզի հստակ ու պարզ լինեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները», ասաց նա։




Ըստ Վանեցյանի՝ թեև նախնական վարկած կա, բայց պետք է խորը ուսումնասիրություն ու հետաքննություն իրականացվի, գնահատական տրվի՝ միտում եղել է, ցուցաբերվել է անգործություն, թե՞ ոչ, կան արդյոք մեղավորներ։ Վանեցյանն ասաց, որ արդյունքների մասին կզեկուցի։


от admin

-->