>

Ամուսնուս հետ ապրում եմ արդեն 6 տարի: Նա շատ հպարտ է: Երբ մենք վիճում ենք, նա երբեք առաջինը չի սկսում խոսել: Միշտ առաջինը ես եմ հաշտվելու փորձեր անում:

Վերջերս նկատեցի, որ նա սկսել է ինձ անհարգալից մոտենալ:Սկզբում ուշադրություն չէի դարձնում, սակայն շուտով դա սկսեց ինձ բարկացնել:

Երկուսս էլ աշխատում ենք: Իմ աշխատավարձն ավելի քիչ է, սակայն ամբողջ աշխատածս ծախսում են տան վրա, չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ ինձ համար ինչ-որ նոր բան գնել:




Քոչարյանի զոհերը

Արդյունքում որոշեցի պատժել նրան: Ես հայտնեցի ամուսնուս, որ այս պահից սկսած կապրենք տարբեր սենյակներում:





Ամուսնալուծվել չէի պատրաստվում, սակայն այսպես էլ չէր կարող շարունակվել:

Այդպես տևեց երկու շաբաթ: Նա ապրում էր ննջասենյակում, ես՝ հյուրասենյակում: Պատրաստում էինք առանձին և ուտում նույնպես առանձին: Ես այլևս չէի լվանում նրա հագուստը և փորձում էի ընդհանրապես չխոսել նրա հետ:

Հանգստյան օրերին գնացի ընկերուհուս հետ զբոսնելու և ինձ նոր հագուստ գնեցի:


Ամեն ինչ շատ լավ էր, բայց ոչ ամուսնուս մոտ: Նա արդեն 5-6 օր միևնույն հագուստով էր գնում աշխատանքի, չէր լվանում իր ափսեները: Առավոտյան չէր կարողանում լոգանք ընդունել, քանի որ ինքն իր համար նախաճաշ էր պատրաստում:

Իսկ ես նայում էի այդ ամենին և հասկանում, որ կինն իր համար կարող է և աշխատել, և ապրել:



Ի վերջո, ամուսինս առաջինը ներողություն խնդրեց: Ես ասացի, որ կմտածեմ:

Այժմ նա անճանաչելի է դարձել, ինձ օգնում է տան գործերն անել: Այնպես որ, սիրելի կանայք, դաստիրակեք ձեր ամուսիններին, որ նրանք սովորեն ձեզ գնահատել:

lavinfo.com


Сообщение Վերջերս նկատեցի, որ ամուսինս ինձ անհարգալից է մոտենում և որոշեցի նրան դաս տալ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->