>

Խոյ

Անհրաժեշտ է հանգստություն պահպանել, որպեսզի հաջողության հասնեք գործերում: Բայց դա ոչ միշտ է հաջողվում: Հաճախ եք տրվում սադրանքների, նյարդայնանում և զայրանում, եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում, մեղադրում եք շրջապատին ձեր սխալների համար, փոխանակ ժամանակին ընդունեք ու շտկեք դրանք: Երբեմն դուք ինքներդ եք կոնֆլիկտներ ստեղծում՝ չմտածելով դրանցից բխող հետևանքների մասին: Լավ կլինի, եթե ձեր կողքին լինեն մարդիկ, ովքեր կօգնեն ձեզ ավելի ճիշտ կշռադատել: Նրանց խորհուրդներն ու հուշումները շատ տեղին կլինեն:

Ցուլ

Օրը հակասական է, բայց այն չի կարելի ոչ մի կերպ անհուսալի համարել։ Ձեր որոշ գաղափարներ անհաջող կհամարվեն, և շատ կհուսահատվեք դրանից, բայց կարող եք կյանքի կոչել մյուս մտահղացումները և ձեզ իրական հաղթող կզգաք, երբ հասնեք հիանալի արդյունքի: Հավանական են անսպասելի հանդիպումներ: Օրը հարմար է հին ընկերներին տեսնելու, նրանց հետ գործերը քննարկելու համար։ Հնարավոր են չպլանավորված ծախսեր: Դրանք հաճախ արդարացված են, և դժվար թե փոշմանեք ծախսած գումարի համար: Հնարավորություն կունենաք գործարքներ կնքելու, որոնք թեկուզ և ոչ միանգամից, բայց շահույթ կբերեն:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակ


Հեշտ է գերագնահատել սեփական հնարավորությունները, սխալներ գործել, որոնք դժվար կլինի շտկելը: Դուք անհամբեր եք ուրիշների հետ, անհրաժեշտություն չեք տեսնում երկար խոսակցություններ վարելու, բացատրելու ձեր դիրքորոշումը: Դա շատերին տխրեցնում և վիրավորում է, և կարող եք կորցնել ձեր դաշնակիցներին, փչացնել հարաբերությունները ընկերների հետ: Փորձեք ոչ ոքի չքննադատել: Այսօր ձեր խոսքերն ու դիտողությունները կցավեցնեն շատերին: Սա հատկապես կարևոր է շատ մտերիմ մարդկանց հետ շփման մեջ: Դուք հաճախ առանց գիտակցելու ասում եք վիրավորական բառեր, լինում եք աննրբանկատ:





Խեցգետին

Ոչ միօրինակ օր է սպասվում: Հնարավորություն ունեք հաջողության հասնելու, բայց հազիվ թե դա հեշտ լինի: Ոչ բարենպաստ հանգամանքները կստիպեն խախտել պլանները, հետաձգել այն հանդիպումները, որոնց անհամբեր սպասում էիք: Կարող է պարզվել, որ ձեր գաղափարներն այնքան էլ լավը չէին, որքան կարծում էիք նախկինում: Առավել տպավորիչ Խեցգետինների համար դա հարված կլինի, բայց իրավիճակն անհույս չէ և ելք կգտնեք այն բարելավելու համար: Կարևորը պահպանեք լավատեսությունը և վստահեք սեփական ուժերին: Այդպես ձեզ համար ավելի հեշտ կլինի օգնականներ ու դաշնակիցներ գտնել:

Առյուծ

Օրվա առաջին կեսին ոչ մի կարևոր և դժվար բան մի ծրագրեք: Այդ ժամանակ դժվար կլինի կենտրոնանալ, չնյարդայնանալ ու չանհանգստանալ: Շրջապատը հաճախ ձեզ հանում է հավասարակշռությունից, անտեսում ձեր պահանջները և քննադատում գաղափարները: Պահպանեք հանգստություն, խուսափեք կոնֆլիկտներից և երկար վեճերից: Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կտրուկ կփոխվի դեպի լավը: Վաղեմի մրցակիցները կարող են դաշնակիցներ դառնալ, իսկ նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, հարգանք կցուցաբերեն: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Կույս


Օրը հաճելի, հետաքրքիր և հագեցած կլինի։ Շատ հետաքրքիր բաներ կիմանաք այն մարդկանց մասին, ում հանդեպ անտարբեր չեք, կհասկանաք, թե ինչպես պետք է վարվել նրանց հետ։ Հնարավոր են անակնկալներ, նվերներ, ուշադրության նշաններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Անձնական հմայքը կօգնի ձեզ շատ գործնական հարցեր լուծել: Հենց դրա շնորհիվ, եթե անհրաժեշտ լինի, հեշտությամբ կստանաք ազդեցիկ մարդկանց աջակցությունը կամ օգտակար ծանոթություններ կհաստատեք: Երեկոն հարմար է ցանկացած կարևոր հարց քննարկելու համար։ Շրջապատը հասկանում է ձեզ կես խոսքից և աջակցում:

Կշեռք

Մի շտապեք: Օրը բացառապես չի համապատասխանում կարևոր որոշումներ կայացնելու, պլանները արագ փոխելու կամ կարևոր գործերով զբաղվելու համար։ Նույնիսկ աննշան քայլերը պետք է լավ մտածված լինեն, այլապես շուտով կզղջաք դրանց համար: Ավելի լավ է ապավինեք սեփական փորձին ու ողջախոհությանը, քան սպասեք խորհուրդների: Չպետք է վստահել այն մարդկանց, ում լավ չեք ճանաչում, հատկապես եթե նրանք չափից դուրս շողոքորթում են ձեզ կամ էլ առատաձեռնորեն խոստումներ են տալիս: Ինչ-որ մեկը կարող է մոլորեցնել և ապակողմնորոշել ձեզ:

Կարիճ



Փորձում եք ոչինչ չթաքցնել ոչ ձեզնից, ոչ էլ շրջապատից: Դա գովելի է, բայց երբեմն արժե ճշմարտությունն ավելի նրբնկատորեն ասել, քան անում եք: Ցանկալի չէ քննադատել մարդկանց, ովքեր թանկ են ձեզ համար: Ավելի լավ է նաև զերծ մնաք նրանց հասցեին հեգնական դիտողություններ հնչեցնելուց:Հիշեք, որ այսօր նույնիսկ մի փոքր տարաձայնությունը կարող է լուրջ վեճի պատճառ դառնալ, որից հետո հեշտ չի լինի հարաբերությունները վերականգնելը: Հավանական են նոր ծանոթություններ: Դրանք մասնագիտական տեսանկյունից օգտակար կլինեն: Շատ Կարիճներ հնարավորություն կունենան ավելացնելու եկամուտը:

Աղեղնավոր

Բարենպաստ և արդյունավետ օր է: Դուք կգնտեք այն խնդիրների լուծումները, որոնք երկար ժամանակ ձեզ հանգիստ չէին տալիս: Չի բացառվում, որ ինչ-որ կերպ կօգնեք մտերիմներին, հոգ կտանեք նրանց մասին, ում նկատմամբ անտարբեր չեք: Հնարավորություն կունենաք զգալիորեն ամրապնդելու ընտանեկան կապերը, վերջ դնելու տարաձայնություններին և վեճերին: Հնարավոր է, որ հենց ձեր գաղափարները միավորեն բոլորին: Հավանական են օգտակար ծանոթությունները: Դուք դուր եք գալիս մարդկանց, հեշտ եք լեզու գտնում նրանց հետ: Զարմանալի չէ, որ շատերը ցանկանում են դառնալ ձեր դաշնակիցը և առաջարկում են իրենց օգնությունը:

Այծեղջուր

Կարող են դժվարություններ առաջանալ, բայց հազիվ թե դրանք փչացնեն ձեր տրամադրությունը: Այժմ դուք հավատում եք ձեր ուժերին ու չեք հրաժարվում մտածածից, նույնիսկ եթե ամեն ինչ չի ընթանում ըստ պլանի: Օգտակար է նախաձեռնություն ցուցաբերել գործերում, հանդես գալ առաջարկություններով ու կիսվել գաղափարներով: Նույնիսկ եթե ոչ բոլորը միանգամից գնահատեն ձեր գաղափարները, հաստատ կգտնվեն մարդիկ, ում կարելի է վստահել: Չեն բացառվում ծանոթություններ այն մարդկանց հետ, որոնց միջոցով նոր հնարավորություններ կբացվեն ձեր առջև: Լավ տպավորություն գործելը դժվար չի լինի, բավական է միայն բնական լինել:

Ջրհոս

Գործնական բանակցությունների կամ թիմային աշխատանքի համար բարենպաստ օր չէ: Վեճերն ու կոնֆլիկտները խանգարում են կենտրոնանալ, բացի այդ՝ ստացած ինֆորմացիան հակասական է, իսկ գործընկերները ոչ միայն չեն օգնում, այլև շփոթեցնում են ձեզ: Շատ ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր ինքնուրույն են գործում: Ցանկալի չէ այցելել պետական կազմակերպություններ: Եթե դա, այնուամենայնիվ, անխուսափելի է, պատրաստ եղեք դրանց հետաձգմանը: Չեն բացառվում փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրներ: Պետք է ջանքեր գործադրեք, որպեսզի հավաքեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, կնիքներն ու ստորագրությունները:

Ձուկ

Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, կարողանում եք հարաբերություններ հաստատել դաշնակիցների հետ: Գործընկերների հետ հարաբերությունները կարող են զգալիորեն փոխվել դեպի լավը, իսկ ղեկավարությունը կաջակցի ձեր որոշ գաղափարների: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնք, ի զարմանս ձեզ, կարող են օգտակար լինել: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, հանդիպում այն մարդու հետ, ում հետ նախկինում ձեզ ուժեղ զգացմունքներ են կապել: Չի բացառվում, որ հնարավորություն ունենաք ավելացնելու եկամուտները: Դժվար թե գումարը հեշտ տրվի, բայց չեք բողոքի, չէ՞ որ դրանք շատ տեղին կլինեն: Ի դեպ, օրվա երկրորդ կեսին չնախատեսված, բայց շատ հաջող գնումներ կկատարեք:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->