«Բոլորը մի կողմ են գնում, իսկ ես՝ վստահորեն մյուս». Ռիփիի գայթակղիչ կերպարը. ՖՈՏՈ — ingablog

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ֆոտոշարքերով, նոր լուսանկարներ է տեղադրել ու ներկայացրել իր վառ ամառային կերպարը։




Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Ռիփին ծաղկային պրինտով երկար զգեստ է կրում։ Նա վառ շպար է ընտրել. կարմիր շրթներկով ընդգծված են շուրթերը։ Կերպարն ամբողջացրել է երկար վզնոցը։

«Բոլորը մի կողմ են գնում, իսկ ես՝ վստահորեն մյուս։ Այպես է եղել միշտ»,- մեկնաբանություններում գրել է նա։


Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ռիփին սեւ հագուստ էր կրում։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Հմայիչ երգչուհին կադրերը չէր մեկնաբանել։


Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin