>

Իզուր չէ, որ հնդկաձավարը ստացել է ձավարեղենի «թագուհի» անվանումը: Հնդկաձավարը լինում է գոլորշահարված և կանաչ:

Կանաչ գույնը պայմանավորված է ջերմամշակում անցած չլինելու փաստով, հետևաբար, այս տեսակում օգտակար նյութերն ավելի շատ են պահպանված, քան շագանակագույն տեսակի մեջ:




Քոչարյանի զոհերը

Որպեսզի կանաչ հնդկաձավարն էլ ավելի օգտակար դառնա, այն պետք է ծլեցնել օգտագործումից առաջ: Դրա համար պետք է մինիմում ջանքեր և համբերություն՝ 14-48 ժամ:





Ձեզ անհրաժեշտ կլինի` ապակե կամ էմալապատ սպասք, կանաչ հնդկաձավար, ֆիլտրված ջուր, թանզիֆ:


Ինչ անել` Նախ լավ լվանալ հնդկաձավարը: Լավ լվացված հնկաձավարի վրա լցնել ֆիլտրված ջուրը, որպեսզի ջուրն ամբողջովին ծածկի հնդկաձավարը 2սմ-ով: Թողնել 2-3 ժամ:

Ժամանակը լրանալուց հետո լվանալ: Լվացած հնդկաձավարը ծածկել թաց թանզիֆով, իսկ տարան ծածկել փակիչով այնպես, որ օդ խաղա:

Դնել մութ տեղում սենյակային ջերմաստիճանում: Սովորաբար 2 օրվա ընթացքում հնդկաձավարը ծլում է 0.3-2 սմ-ով:



Ծլեցրած հնդկաձավարի հատկությունները.

  • օգնում է նվազեցնել քաշը,
  • կարգավորում է խոլեստերինի մակարդակը,
  • ամրապնդում է իմունային համակարգը
  • լավացնում է մարսողությունը,
  • լավացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը,
  • ամրապնդում է նյարդային համակարգը:

Կարևոր է հիշել, որ ծլեցրած հնդկաձավարը չի կարելի պահել 2 օրից ավել: Կարելի է ուտել հենց այդպես, նաև այլ մթերքների հետ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->