>

Կան տղամարդկանց ընդգծված բնավորության գծեր, որոնք անընդունելի են կանանց կողմից։ Դերասանուհի Էլլեն Ասատրյանը Tert.am Life–ի հետ զրույցում առանձնացրել է տղամարդու 5 տեսակ, որը տանել չի կարողանում.

1. Բերանբաց տղամարդ։ Տղամարդուն հարիր չէ բերանբացությունն ու բամբասկոտությունը։ Տղամարդը պետք է իր գինը իմանա և փակբերան լինի։ Եթե բամբասանք երևույթը ինչ–որ տեղ կանանց պարագայում տանելի է, տղամարդկանց պարագայում` անտանելի։




Քոչարյանի զոհերը





2. Ժլատ տղամարդ։ Ինքս շահամոլ չեմ, բայց չեմ սիրում ժլատ տղամարդու։ Ես ունեցել եմ ընտրյալ, որին շատ սիրել եմ։ Նա շատ հասարակ տղա է եղել։ Իր հետ կիսել եմ իր ամենաչնչին ունեցած և իր հետ ինձ շատ լավ եմ զգացել։ Նա իր հնարավորության չափով ամեն ինչ էլ արել է։ Մեր բաժանման պատճառը այլ է եղել։ Ժլատ տղամարդն անգամ խնայում են իր կնոջ ու երեխայի համար։

3. Ինքնագով, պարծենկոտ տղամարդ։ Կան տղամարդիկ, որոնք հայտնի գեղեցիկ աղջկա հետ  ծանոթանում են ինչ–որ երեկույթի ժամանակ ու հետո պատեհ–անպատեհ շոշափում են այդ աղջկա անունը` ասելով` մտերիմ է կամ հարաբերություններ ունի այդ աղջկա հետ։


4. Շահամոլ տղամարդ։ Չեմ սիրում, երբ տղամարդը երջանկությունը տեսնում է փողի մեջ` մի կողմ թողնելով սերը։ Նրանք փնտրում են հարուստ կամ պաշտոնյա մարդու աղջիկ, որպեսզի լավ պայմաններում ապրեն։ Կամ ինչ–որ հարուստ ընկերներ են ձեռք բերում, որ ինչ–որ օգուտ ունենան։



5. Մայրիկի բալա։ Տանել չեմ կարողանում այն տղաներին, որոնք կախված են իրենց մայրիկներից։ Նրանք չեն կարողանում ոչ մի կերպ ինքնուրույն որոշում կայացնել։ Միշտ մայրիկս–մայրիկս, մայրիկիս պատրաստածը, մայրիկիս հարթուկածը։  Նման մարդիկ երբեք չեն կարողանում ունենալ իրենց առանձին, ինքնուրույն ընտանիքը։ Անգամ նման պարագայում մայրիկն է ընտրում իրենց երկրորդ կեսին։

Աղբյուր՝ Life.tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->