>

1984 թվական, հոկտեմբերի 31: Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին ուղևորվում է իր գրասենյակ: Ճանապարհն անցնում է ցածր դարպասների միջով, որոնք պահպանում էր 2 թիկնապահ:

Մոտենալուն պես վերջիններս անակնկալ կրակ են բացում վարչապետի ուղղությամբ: Նա տապալվում է գետին: 7 տարի անց նրա որդուն ու իրավահաջորդին նույնպես սպանում են:




Քոչարյանի զոհերը

Ո՞ւմ էր ձեռնտու սպանել Հնդկաստանի ամենաազդեցիկ ընտանիքի երկու ներկայացուցչի, այդ երկրի հիմնադիր հոր դստերն ու թոռանը: Ամեն ինչ սկսենք հերթով:


1947 թվական, օգոստոսի 15, Նյու Դելի: Հնդկաստանը ծնվում է արյան մեջ: Միլիոնավոր մարդիկ զոհվում են էթնիկ և կրոնական անկարգությունների արդյունքում, որոնք ուղեկցվում են անկախ Հնդկաստանի և Պակիստանի ստեղծմամբ:





Նրանց մեջ էր նաև Հնդկաստանի անկախության համար պայքարող Մահաթմա Գանդին, ով սպանվեց 1948 թ․-ի հունվարի 30-ին: Չնայած այդ ողբերգությանը՝ Հնդկաստանը մնում է աշխարհում ամենամեծ ժողովրդավարական երկիրը, սակայն սպանություններն այնտեղ շարունակում են մնալ որպես քաղաքական արատավոր ավանդույթ:

Երբ 1917 թ․-ի նոյեմբերի 19-ին ծնվում է Ինդիրա Գանդին, Հնդկաստանն արդեն կես դար կառավարում էր Բրիտանիան: Ինդիրան Հնդկական ազգային կոնգրեսից խոստումնալից քաղաքական գործիչ, անկախության համար պայքարող Ջավահառլալ Ներուի դուստրն էր: Ներուն նաև Մահաթմա Գանդիի՝ շարժման հոգևոր առաջնորդի ձախ ձեռքն էր:


1942 թ․-ին Ինդիրան ամուսնանում է Ազգային կոնգրեսի ակտիվիստ Ֆերոզա Գանդիի հետ: Չնայած վերջինս Մահաթմա Գանդիի ազգականը չէր, բայց Ինդիրան վերցնում է նրա հզոր ու խորհրդանշական ազգանունը:

1947 թ․-ին Բրիտանական Հնդկաստանը բաժանվում է երկու անկախ պետության՝ մահմեդական Պակիստանի և հինդուիստական Հնդկաստանի:



Հնդկաստանի առաջին վարչապետ է դառնում Ինդիրայի հայրը: Նրա կառավարման 17 տարիների ընթացքում Ինդիրան մնում է որպես Ներուի շտաբի ղեկավարն ու ոչ պաշտոնական առաջին տիկինը: 1964 թ․-ի մայիսի 24-ին Ներուն մահանում է: Վարչապետի պաշտոնում նրան հաջորդում է Լալ Բախադուրա Շաստրին, ով էլ Ինդիրային առաջարկում է մտնել խորհրդարան: Ինդիրային ընտրում են հոր ընտրատարածքում և Շաստրին նրան անմիջապես նշանակում է Տեղեկատվության եւ հեռարձակման նախարար։ Ինդիրան դառնում է հարգված քաղաքական գործիչ, և երբ 18 ամիս անց մահանում է Շաստրին, նա ընտրություններում հաղթում է իր քաղաքական հակառակորդին ու դառնում վարչապետ:

Սկսելով «Կանաչ հեղափոխություն»՝ նա հացահատկի նոր տեսակ է ներմուծում, որը կարող էր վերջ դնել երկրում սննդամթերքի խրոնիկ պակասին: Արտերկրում նրա մեջ տեսնում էին ուժեղ ու վճռական ղեկավարի, ով ցանկանում էր Հնդկաստանը դարձնել Երրորդ աշխարհի երկրների լիդերներից մեկը:

Բայց տանը՝ Հնդկաստանում, Ինդիրան, ուժեղացնելով կենտրոնական կառավարման իշխանությունը և կրճատելով առանձին նահանգների իրավունքները, իր դեմ է տրամադրում մի շարք մարդկանց:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Նյութի աղբյուր՝ https://ashxarhishurj.blogspot.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->