>

Մեզնից շատերը գիտեն, թե որքան օգտակար է ակտիվացրած ածուխը, հասկանում են, թե ինչպես և ինչի համար է պետք այն օգտագործել, սակայն դա այնքան էլ այդպես չէ։ Մեծ մասը չգիտի, որ այդ բժշկական պրեպարատն ունակ է ավելիին, քան պարզապես լուծել տոքսիններն օրգանիզմից դուրս բերելու հարցը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խնդիրների ողջ շարքը, որը լուծում է ակտիվացրած ածուխը։

Որովայնի փքվածության ու մետեորիզմի դեմ միջոց։

Նորմալ է, երբ մարդը գազեր է ունենում, սակայն, եթե ձեզ այս կամ այն պատճառներով սկսել է տանջել մետեորիզմը կամ ստամոքսի փքվածությունը, օգնության կհասնի ակտիվացրած ածուխը։

Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտություններից ելնելով՝ նախքան սնունդ ընդունելն ակտիվացրած ածուխ օգտագործելու պարագայում այն էականորեն կրճատում է աղիքային գազերի ծավալը։

Ածուխը կարող է նվազեցնել խոլեստերինի մակարդակը։

Օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակը 100 տոկոսով մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը։




Քոչարյանի զոհերը

Մի հետազոտական փորձ ցույց տվեց, որ ամեն օր 8 գրամ ակտիվացրած ածուխ ընդունող մարդիկ մեկ ամսվա ընթացքում իրենց «վատ» LDL-խոլեստերինի մակարդակն իջեցրել են ավելի քան 40 տոկոսով՝ միևնույն ժամանակ «լավ» խոլեստերինի մակարդակն ավելացնելով շուրջ 10 տոկոսով։

Ուրեմն էլ ինչո՞ւ տարատեսակ ստատիններ օգտագործել խոլեստերինն իջեցնելու համար, հատկապես, որ քիչ չէ նաև դրանց՝ օրգանիզմին հասցրած կողմնակի վատ էֆեկտը։


Ածուխը նպաստում է երիկամների առողջության պահպանմանը։





Հավանաբար դուք գիտեք, որ օրական մեր երիկամները մաքրում են մոտ 115-140 լիտր արյուն, որից արտանետվում է թափոններից ու ավելորդ հեղուկից բաղկացած 1-2 լիտր մեզ։

Լյարդի հետ միասին երիկամները համարվում են ամենակատարյալ մաքրող համակարգը, որը մարդուն հայտնի է բնության մեջ։

Բայց սննդի մեջ շաքար, աղ, տարատեսակ կոնսերվանտներ, կենդանական ճարպեր ու սպիտակուցներ օգտագործելով՝ դուք կարող եք հարուցել տարատեսակ հիվանդություններ և երիկամային անբավարարություն։

Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ ակտիվացրած ածուխը։ Այն կապն ունի, որ այն օրգանիզմից դուրս է բերում մեզի տոքսինները, որոնք երիկամներն արտադրում են արյունը մաքրելու ընթացքում։

Ածուխի միջոցով կարելի է արագ բուժել շատ սննդային թունավորումներ։

Սննդային թունավորումներն աշխարհում ամենատարածված երևույթներից են։ Վերլուծաբանների հետազոտությունների համաձայն՝ միայն ԱՄՆ-ում ամեն տարի արձանագրվում է սննդային թունավորման 48 միլիոն դեպք։

Ակտիվացրած ածուխը սննդային թունավորման դեպքում ամենաարդյունավետ ու էժան բուժման եղանակներից է։ Եթե այն ընդունեք թունավորման նախնական փուլում, երբ փսխում, լուծ, ստամոքսի ցավ է սկսվում, ապա մեծ է հավանականությունը, որ ձեզ կհաջողվի խուսափել դրա ծանր հետևանքներից, քանի որ ակտիվացրած ածուխը պետք է դուրս բերի թունավոր նյութերը, որոնք էլ հենց հանդիսանում են վերը թվարկված նշանների պատճառները։

Տոքսինների արագ դուրսբերումն էլ հենց այս բացառիկ դեղամիջոցը սննդային թունավորումների դեպքում անփոխարինելի է դարձնում։

Մաշկը մաքրող միջոց։


Ամեն օր մեր մաշկի ծակոտկենները, հատկապես՝ դեմքի շրջանում, լցվում են ճարպով ու կեղտով, ինչը բավականաչափ ծերացնում է ցանկացած մարդու արտաքինը։ Ցավոք, մաշկը մաքրելու գրեթե բոլոր կոսմետիկ միջոցները հիմնված են քիմիական նյութերի վրա։

Ակտիվացրած ածուխը մագնիսի պես դուրս է բերում ցանկացած կեղտ ու ողջ ճարպը, ինչից հետո մաշկը դառնում է փափուկ, մաքուր և մետաքսյա։

Մազերը շքեղ դարձնող միջոց։

Խոսքը նույն այդ տոքսինների, ճարպերի ու կեղտի մասին է, որոնք լցվում են մաշկի ծակոտկենների մեջ՝ մարդու արտաքին տեսքը ոչ ներկայանալի դարձնելով։

Ակտիվացրած ածուխի միջոցով կարելի է հեշտ և արագ մաքրել մազերի ֆոլիկուլները՝ դրանց շքեղ տեսք տալով, որն արտահայտվում է մետաքսյա տեսքով ու փայլով։

Այս միջոցը շամպունից տարբերվում է նրանով, որ վերջինս, որպես կանոն, բաղկացած է թունավոր քիմիական տարրերից, իսկ ածուխն ամբողջովին բնական նյութ է։

Ինչպե՞ս հեշտ ճերմակեցնել ատամները։

Ակտիվացրած ածուխի միջոցով կարելի ունենալ ձյունաթույր հոլիվուդյան ժպիտ, ընդ որում, դրա համար պետք չէ ծախսել հսկայական միջոցներ՝ այցելելով գերժամանակակից սարքավորումներով հագեցած ու որակյալ բժիշկներ ունեցող թանկարժեք կլինիկաներ։

Ձեզ ընդամենը պետք է ակտիվացրած ածուխով խոզանակով մաքրել ատամները շաբաթական 2-3 անգամ։

Այս պրեպարատը գերազանց կերպով կարողանում է մաքրել ատամի էմալը՝ դրանից հեռացնելով միկրոմասնիկները, որոնք էլ հենց հանդիսանում են ատամնաքարի հիմքը։



Միշտ լավ հոտ՝ բերանից։

Ակտիվացրած ածուխը ոչ միայն գերարդյունավետ դեզոդորացնող միջոց է, այլև նպաստում է թթվահիմնային հավասարակշռությունը նորմալ մակարդակի բերելուն։ Դրա շնորհիվ՝ ինչպես ատամները, այնպես էլ՝ լնդերը, հուսալիորեն կպաշտպանվեն բերանի խոռոչի զանազան հիվանդություններ հարուցող բակտերիաներից։

Ատամներդ մաքրիր վրան ակտիվացրած ածուխ ցանած խոզանակով ու դա արա առանց որևէ շփոթմունքի կամ վախի, որ ատամներդ կսևանան, ինչ է թե՝ ակտիվացրած ածուխը սև գույնի է, քանի որ այն հեշտությամբ մաքրվում է բերանը սովորական ջրով ողողելիս։

Ակտիվացրած ածուխը՝ որպես վաղաժամ ծերացման դեմ միջոց։

Ակտիվացրած ածուխով լուծում են նաև այս խնդիրը։ Այն նպաստում է երիտասարդացմանը՝ մաշկին թարմ տեսք տալով, մազերին՝ շքեղություն և փայլ, իսկ ատամներին՝ ձյունաճերմակ գույն։

Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ գիտնականներն ապացուցել են, որ, եթե ածուխն օգտագործես կանոնավոր կերպով, օրգանիզմից դուրս կգան բոլոր տոքսիններն ու շլակները, որոնք վնասում են օրգանիզմի՝ն ընդհանրապես, և առանձին օրգաններին՝ մասնավորապես։ Դրա հետ միասին, այս սև նյութն ակտիվորեն քայքայում է օրգանիզմի վաղաժամ ծերացմանը նպաստող բջիջները։

Ակտիվացրած ածուխը կօգնի նաև խումհարի դեպքում։

Ալկոհոլի սիրահարները նույնպես իրենց օգուտը կարող են քաղել քննարկվող նյութից։ Այդ դեպքում խոսքը գնում է խումհարի կանխարգելման մասին։ Հավանաբար գրեթե յուրաքանչյուր չափահաս քաղաքացի գոնե կյանքում մեկ անգամ իր վրա զգացել է նախօրեի բուռն գինարբուքի հետևանքները։

Սակայն ակտիվացրած ածուխը հրաշալի հատկություն ունի։ Այն կարող է ձեզ ազատել գլխացավերից, սրտխառնուքից ու այլ ընդհանուր խումհարային սինդրոմներից։ Մինչ օրգանիզմ ալկոհոլ ընկնելն ածուխ օգտագործելու դեպքում հաջորդ առավոտյան դուք ձեզ այնպես կզգաք, ասես երեկ ոչինչ էլ տեղի չի ունեցել։

Դա տեղի է ունենում կողմնակի մթերքների արագ դուրսբերման շնորհիվ։

Ակտիվացրած ածուխն օգնում է արագ ու արդյունավետ կերպով մաքրել մարսողական համակարգը։

Ինչպես հայտնի է, այսօր վաճառքում մեծ թիվ են կազմում պեստիցիդներ պարունակող մրգեր ու բանջարեղեն, աճի հորմոնով միս, քիմիական տարրերով խմելու ջուր։ Ժամանակակից կյանքը կենսագործունեության համար չտեսնված թունավոր պայմաններ է առաջ քաշում։

Երբ այս բոլոր թունավոր տարրերի էական մասը կուտակվում է ձեր մարսողական համակարգում, սկսվում է բորբոքային պրոցես, և դուք ակնհայտորեն ուժերի թուլացում կնկատեք։

Միշտ ամուր առողջություն ու առույգ ինքնազգացողություն ունենալու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով մաքրել մարսողական համակարգը, իսկ ակտիվացրած ածուխն այդ գործում անփոխարինելի օգնական է։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

աղբյուր

Сообщение Գիտե՞նք թե որքան օգտակար է ակտիվացրած ածուխը՝ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->