Գեղեցկուհի Աննա Դովլաթյանի առանց շպարի լուսանկարը Թաիլանդից. ՖՈՏՈ — ingablog

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն իր Instagram -ում բավականին ակտիվ է: Նրան հաճախ տեսում ենք նուրբ ու պայծառ կերպարներում, հմայիչ տեսանյութերում: Նրա միկրոբլոգի էջը բավականին նրբաճաշակ է «դասավորված». լուսանկարները հիմնականում նույն երանգներն ունեն ու գրեթե բոլորն էլ նրբությամբ են պարուրված:



Դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանն այս օրերին  իրենց հանգիստն են վայելում Թաիլանդում: Ամուսինները պարբերաբար նոր լուսանկարներ են հրապարակում հանգստից։


Աննա Դովլաթյանը  միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներ-երկրպագուներին ներկայացել է քնքուշ կերպարում։ Կադրում նա առանց շպարի է։ Հրապարակմանը կից Աննան բարի լույս է մաղթել իր հետեւորդներին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սպիտակ տոպ էր կրում եւ նույն գույնի տաբատ։ Կերպարն ամբողջացնում էր լայնեզր գլխարկը։ Կադրն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։


«Տեսարան»,- մեկնաբանություններում գրել էր Աննան։ Երկրպագուները հաճոյախոսություններ են գրել դերասանուհուն ու նրան բարի հանգիստ մաղթել։


Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin