Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը:
Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։
Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է էլեգանտ կերպարում։ Կադրում հաղորդավարուհին կրում է գեղեցիկ, երկարափեշ, երեկոյան զգեստ։
Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․ «Որքան ուժեղ ես դառնում, այդքան ընդգծվում է իրական հատկությունդ, որակդ եւ տեսակդ` լավ թե վատ հատկություններով հանդերձ))…
Որքան ամրանում ես, այդքան ավելի ընդգծված փորձում ես պահպանել կանացիությունդ… գուցե ինքնապաշտպանության դրսևորում է…
Չգիտեմ, ամեն դեպքում պետք է լիարժեք աշխատել, ամեն վայրկյանը վայելել, եթե թախծում ես, ապա անել մինչև վերջ, եթե ուրախանալ, ապա` ամբողջ սրտով:
Եթե սիրել, միայն ու միայն ԿՅԱՆՔՈՎ ՄԵԿ: Պահեք ու պահպանեք ձեզ` այնպիսին` ինչպիսին որ կաք. ձեր արմատի, ձեր ծնողների տված ուժի և ձեր ոգու ուժով»:
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն