>

Շատերը կարծում են, որ ձվերը, հատկապես դեղնուցները, կարող են բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա, սակայն դա չի համապատասխանում  իրականությանը: Ձուն իրականում չափազանց սննդարար մթերք է:

Ձուն հանդիսանում է վիտամինների եւ հանքային նյութերի աղբյուր, և  հանդիսանում է  սպիտակուցի  հարուստ  աղբյուր: Դիետելոգները  խորհուրդ են տալիս  ուտել օրական երեք ձու, հավասարակշռված սննդդակարգ ունենալու համար:




Քոչարյանի զոհերը

Հավանաբար լսել եք, որ  դեղնուցը պարունակում է մեծ քանակությամբ խոլեստերին, սակայն  ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ խոլեստերինը, որը պարունակվում է ձվի դեղնուցում,  բացասական հետեւանքներ չի ունենում օրգանիզմի  համար:





Խոլեստերինը իրականում կառուցվածքային մոլեկուլ է, որը հանդիսանում է բջջային թաղանթի կարեւոր մաս եւ պատասխանատու է տեստոստերոնի, էստրոգենի եւ կորտիզոլի արտադրության համար, որը պաշտպանում է ողջ օրգանիզմի նորմալ գործունեությունը:

Ձվերը պարունակում են  մեծ քանակությամբ HDL՝ լավ խոլեստերին, որը պաշտպանում է սիրտանոթային համակարգը:


Ձվի օգտագործումը  փաստացիորեն  նվազեցնում է անառողջ մթերքների անբարենպաստ ազդեցությունը:



Մեկ ձուն պարունակում է` Կալորիաներ `77, Սպիտակուց `6 գ, Առողջ ճարպեր. 5 գ, Վիտամին B2, օրական նորմայի 15% -ը, Վիտամին B12,  օրական նորմայի 9% -ը, Վիտամին B5, օրական նորմայի 7% -ը

Վիտամին A, օրական նորմայի 6% -ը, Selenium, օրական նորմայի 22%-ը, Ֆոսֆոր,  օրական նորմայի  9% -ը. Ֆոլաթթու,  օրական նորմայի 5% -ը, Նաև կալցիում, ցինկ, վիտամին K, E, D եւ B6

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfoն

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->