>

Բաղադրիչներ

Ալյուր 5 բաժակ

Կեֆիր 500 մլ




Քոչարյանի զոհերը

Բուսայուղ 130 մլ





Աղ 1 թ. գդալ

Ձու 3 հատ

Սոդա 1 թ. գդալ

Կաթնաշոռ 200 գ


Պանիր 200 գ

Պատրաստման եղանակը



Կեֆիրին ավելացնել 50 մլ բուսայուղ, 1 հատ ձու և աղ, Լավ խառնել և մի փոքր տաքացնել կրակի վրա, անընդհատ խառնելով: Տաք զանգվածին ավելացնել 3 բաժակ ալյուր և պատառաքաղով լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:Ալյուրի մնացած մասը լցնել սեղանին և խառնել սոդայի հետ: Խմորը լցնել վրան և լավ հունցել, մինչև խմորը ամբողջությամբ կլանի ալյուրը: Խմորին տալ գնդի ձև, ծածկել սրբիչով և թողնել 10 րոպե: Կրկին հունցել և թողնել ևս 10 րոպե: Այդ ընթացքում սոդան ռեակցիայի մեջ կմտնի կեֆիրի հետ և կստացվի փափուկ, պլաստիկ խմոր:

Այդ ընթացքում պատրաստել միջուկը: Պանիրն անցկացնել քերիչով, խառնել կաթնաշոռի հետ և ավելացնել 2 ձու: Լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված: Կարելի է համեմել աղով՝ ըստ ճաշակի:

Միջուկը և խմորը բաժանել բաժանել մի քանի հավասար մասերի՝ ըստ թավայի չափի: Ստացվում է 4-ից 8 մաս, կախված այն բանից, թե ինչ չափի կարկանդակներ եք ցանկանում պատրաստել:

Այդ բաժանված մասերին տալ գնդի ձև և թողնել 5 րոպե:

Այնուհետև յուրաքանչյուր գունդը բացել լոշիկի տեսքով, կենտրոնում դնել միջուկը և եզրերը հավաքել խինկալիի նման: Շրջել և թողնել 5 րոպե, այնուհետև խնամքով գրտնակել և տապակել երկու կողմից թավայի մեջ նախապես տաքացված բուսայուղով մինչև ոսկեգույն կեղև առաջան:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo


от admin

-->