>

Այս փոքրիկ պատմությունը լույսի մի շող է Համացանցում, այն կարդալիս  խորապես հուզվում ես: Պատմությունը պատմում է մի մայր, ով իր դստերը, ահա թե ինչ խորհուրդ տվեց:




Քոչարյանի զոհերը

«Ես աղջկաս  ատամի մածուկ տվեցի և ասացի, որ լցնի  ափսեի մեջ:  Երբ նա դա արեց, խնդրեցի  հետ լցնել սրվակի մեջ: Նա փորձեց  և ասաց. «Ինձ մոտ չի ստացվի, դա հնարավոր բան չէ»: Ես նրան խնդրեցի ամեն գնով փորձել. «Հնարավոր չէ մածուկը հետ լցնել»,  նա նյարդայնացավ  ու սկսեց  լաց լինել . «Ասում եմ, ոչինչ չի ստացվում, դա հնարավոր չէ, ինչ եղել է եղել է»:





Ես շոյեցի նրա գլուխը, գրկեցի ու համբուրեցի. «Լսիր սիրելիս, մածուկով այս ափսեն դու քո ողջ կյանքում չես մոռանա: Հիշիր, քո բառերում  կյանքի և մահվան ուժ կա: Դու պետք է իմանաս, որ քո ցանկացած խոսք արժեք ունի:

Դու  քո կյանքում հնարավորություն կունենաս քո խոսքերով ուրիշներին  վիրավորելու, խաբելու,  խոցելու, դրա հետ մեկտեղ դու հնարավորություն կունենաս  քո խոսքերով  ոգեշնչելու,  սիրելու, աջակցելու, կարեկցելու, ընտրությունը քոնն է:


Քո խոսքերը նման են այս ատամի մածուկին, արտաբերելով դրանք, դու այլևս չես կարող հետ վերցնել,  զգույշ եղիր բառերիդ հետ: Քո խոսքի միջոցով մարդիկ կճանաչեն քեզ  ու թող բոլորը քեզ ճանաչեն որպես ազնիվ  ու  լավ մարդ:



Թող թո կյանքը ուրիշների համար ոգեշնչման աղբյուր լինի, օրինակ լինի,  դու երբեք չես փոշմանի,  որ ընտրել ես բարին: Բարի մարդիկ կյանքի ծաղիկներն են, պատկերացնու՞մ ես, ինչպիսին կլիներ մեր աշխարհը առանց ծաղիկների»:

Մենք լիովին համամիտ ենք այս կնոջ հետ, իսկ դո՞ւք  հարգելի ընթերցող:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfoն

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->