>

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Նեղոց գյուղի վարչական տարածքում հսկայական ժայռաբեկորների փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ 2 հոգի, գիտակցության չգալով, մահացել են։




Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպք վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Նշված հատվածում երթևեկությունը ժամականավորապես դադարեցվել է։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ։





Դեպքի վար են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարները։ Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները ճանապարհաշինարարների հետ նշված հատվածում թափված ժայռաբեկորները փորձում են հեռացնել, իսկ ժայռաբեկորների տակ են հայտնվել Գազել մակնիշի 35 XX 233 համարանիշ և Վազ 2104 մակնիշի 34 ZZ 338 համարանիշի ավտոմեքենաներ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Գազելը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ,35-ամյա Վարդան Մկրտումյանը, ով այս պահին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվում է Երեւան: Մահացածները վարորդի կինն ու 12-ամյա երեխան են: Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև Թումանյանի քննչական բաժնի քննիչները և ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությումը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/07/14/1129929/


Hoje, em 14 de julho, aconteceu um trágico incidente na província de Lori. Por volta das 14.20 horas do dia Yerevan-Vanadzor-Alaverdi estrada Neghots enorme colapso da rocha ocorreu na aldeia de área administrativa. Relatórios do shamshyan.com cena, 3 pessoas foram levadas para a dissolução do Centro Médico Alaverdi, onde 2 pessoas, sem recuperar a consciência, morreu. O grupo operativo chegou ao local do Departamento de Polícia de Lori Região,



Departamento Gevorg Hakobyan eo grupo policial operativa liderado pelo advogado do Departamento de Gigolyani. Esta é a cena de um serviço melhorado para o 5º Batalhão do 2º Pelotão do 2º Batalhão dos policiais de trânsito, comandante Smbat Norekian, comandante do pelotão Ara Shahnazaryan. O tráfego nessa seção foi temporariamente interrompido. Os pesquisadores também chegaram a Lori Região Departamento de Investigação do Comitê

O caso veio também para o serviço de resgate regional de Lori do Ministério de Situações de Emergência e as equipes de resgate Departamento Tumanyan. Equipes de resgate, policiais e cidadãos estão tentando remover rochas esmagadas na mesma seção por construtores de estradas e placas de veículos Gazel 35 XX 233 e VAZ 2104 34 ZZ 338. Os que se reuniram no local disseram que Gazelle estava dirigindo um morador de Vanadzor, Vardan Mkrtumyan, de 35 anos, que está atualmente em estado crítico em Yerevan. Os mortos são a esposa do motorista e uma criança de 12 anos. No momento, os investigadores da Divisão de Investigação Tumanyan e os Especialistas do Departamento de Lori Marz

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->