loading...

Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց

Պեդիկուլյոզը գլխի մաշկի և մազերի մակաբուծային հիվանդություն է: Ոջիլները մարդուց մարդուն են փոխանցվում սերտ շփման ժամանակ:

Եթե նկատել ես հետևյալ ախտանիշերը, անմիջապես գործիր՝

  1. Միջատների խայթոցների հետքեր կամ փոքր վերքեր:
  2. Ուժեղ քոր միջատի կծածի տեղում:
  3. Քերծվածքներ կծած տեղերում:
  4. Մեծացած ավշահանգույցներ թարախային վարակի միանալու հետևանքով:
  5. Մազերի մեջ անիծների առկայություն:

Ոջիլների և անիծների դեմ միջոց

Ոջիլների դեմ ամենագործուն տնային միջոցը քացախն է համարվում: Այն բավական արդյունավետ է: Միակ բացասական կողմը տհաճ հոտն է:


loading...



Քացախի հոտը շնչելով՝ ոջիլները թուլանում են և հեշտությամբ մաքրվում:

Ինչպես ոջիլներից ազատվել տնային պայմաններում

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • Քացախ
  • Լոգանքի գլխարկ կամ պոլիէթիլենային տոպրակ
  • Մակաբույծները հանելու սանր
  • Մաքուր սրբիչ

1. Նախ պետք է ճիշտ լուծել քացախը՝ քիմիական այրվածքից խուսափելու համար: Ամեն 100 մլ տաք ջրին պտք է 1 ճ. գ. 9%-անոց քացախ ավելացնել: Լուծույթի քանակը կախված է մազերի քանակից:

2. Պատրաստի լոծույթով թրջում ենք մազերը:

3. Հետո պետք է գլուխը 30 րոպեով (կարելի է նաև ավելի շատ) փաթաթել պոլիէթիլենային փաթեթով կամ լոգանքի գլխարկով:


4. Մազերը սանրում ենք այնպես, որ հնարավորինս շատ մակաբույծներ ու ձվեր թափվեն:

5. Պրոցեդուրայից հետո մազերը լվանում ենք առատ ջրով:

6. Մեկ անգամով ոջիլներից ազատվել չի հաջողվի: Անհրաժեշտ է այդ պրոցեդուրան մեկ շաբաթ հետո կրկնել:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...