>

Խոյ

Շատ դժվար կլինի պահպանել հավասարակշռությունը և չնյարդայնանալ մանրուքներից: Դուք լավ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել, և շատ բանի եք պատրաստ հանուն դրա, բայց նպատակին հասնելու համար միանգամից ելք գտնել չի ստացվի։ Եթե ճանապարհին խոչընդոտների հանդիպեք, կարևոր է չհիասթափվեք, և եթե նույնիսկ սխալվել եք, պետք չէ հետ կանգնել մտածածը իրագործելուց: Առաջնորդվելով լավագույն մղումներով՝ շրջապատը սովորականից ավելի է խառնվում ձեր գործերին, բայց դա ավելի շատ խանգարում է, քան օգնում։ Հնարավոր է՝ ձեզ պետք գա հին ընկերոջ խորհուրդը, որպեսզի ճիշտ որոշում կայացնեք:

Ցուլ

Հաճախ շփման մեջ խնդիրներ են առաջանում։ Պարզվում է՝ հեշտ չէ լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում լավ եք ճանաչում: Վեճի պատճառ կարող են դառնալ այնպիսի մանրուքներ, որոնց դուք նախկինում նույնիսկ ուշադրություն չեք դարձրել: Ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնել, հատկապես եթե դրանք կարող են ազդել շրջապատի վրա: Ֆինանսների հետ ցանկացած հարց պահանջում է առավելագույն զգուշություն: Հնարավոր են լուրջ կորուստներ: Նախքան խոշոր գնումներ կատարելը խորհրդակցեք մտերիմների հետ, հատկապես երբ խոսքը վերաբերում է կահույքին, կենցաղային տեխնիկային և տնային պարագաներին: Հենվելով միայն ձեր ճաշակի վրա՝ դուք կգնեք այնպիսի մի բան, ինչը շուտով ձեզ դուր չի գա և չի արդարացնի ձեր սպասումները:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակ





Այսօր սխալ կլինի գլխապտույտ պլաններ ծրագրել կամ հեշտ հաղթանակ ակնկալել։ Շատ բան չի ընթանա այնպես, ինչպես ցանկանում եք: Սովորականից ավելի կլինեն ընտանեկան տարաձայնությունները: Որոշ Երկվորյակներ լրջորեն կվիրավորվեն ազգականներից և ոչ առանց պատճառի: Շրջապատը քննադատաբար է տրամադրված, և հնարավոր է՝ տհաճ դիտողություններ ստանաք: Զգույշ եղեք նոր ծանոթների հետ, հատկապես եթե նրանք փորձում են գրավել ձեր վստահությունը: Ինչ-որ մեկը կարող է փորձել ձեզ օգտագործել իր շահերի համար:

Խեցգետին

Բարենպաստ օր է շփման համար։ Դուք կստանաք աջակցություն, որը նույնիսկ չէիք ակնկալում, կգտնեք ազդեցիկ դաշնակիցներ: Չի բացառվում, որ նրանց շնորհիվ շատ խնդիրներ, որոնք երկար ժամանակ ձեզ հանգիստ չէին տալիս, կլուծվեն կամ կարևոր հարցերի պատասխաններ կգտնեք: Հարմար օր է միջոցառումներ այցելելու համար: Այնտեղ կարելի է ոչ միայն հետաքրքիր ծանոթություններ հաստատել, այլ նաև շատ հետաքրքիր բաներ իմանալ: Նույնիսկ ասեկոսեներն ու բամբասանքները կարող են օգտակար լինել: Չեն բացառվում դրամական ձեռքբերումները: Հնարավոր է՝ գործարքներ կնքեք, որոնք շուտով շահույթ կբերեն:

Առյուծ

Դժվար է իրատեսորեն մոտենալ շատ հարցերի: Դուք հավատում եք նրան, ինչ ուզում եք, շփոթեցնելով և՛ ձեզ, և՛ շրջապատին: Ուշադրություն դարձրեք, որ այսօրվա շատ իրադարձություններ հիշեցնում են նախկինում տեղի ունեցածներին: Մի՛ կրկնեք ձեր սխալները: Հապճեպ կայացրած որոշումները հազիվ թե ճիշտ լինեն․ ամենայն հավանականությամբ, հետո կզղջաք դրանց համար: Ոչ մեկի հետ մի կիսվեք ձեր գաղտնիքներով, մի անկեղծացեք այն մարդկանց հետ, ում քիչ եք ճանաչում: Ինչքան քիչ այսօր շրջապատը իմանա ձեր մասին, այնքան՝ լավ։ Հիշեք, որ ձեր օրգանիզմը խոցելի է, փորձեք խուսափել ցանկացած ավելորդություններից:


Կույս

Հեշտ չէ, բայց անհրաժեշտ է պահպանել ինքնատիրապետումը։ Եթե թեկուզ մի պահ կորցնեք այն, կսկսեք սխալը սխալի հետևից գործել: Փորձեք խուսափել անիմաստ խոսակցություններից ու երկար, անմիտ վեճերից: Ցանկալի է հրաժարվել այն մարդկանց հետ շփումներից, ովքեր քննադատում են ձեզ, վիրավորական դիտողություններ են անում կամ պարզապես փչացնում են ձեր տրամադրությունը: Էմոցիոնալ աջակցությունը հիմա շատ կարևոր է։ Մտերիմ մարդիկ, ովքեր հասկանում են ձեր ապրումներն ու հուզումները, կգտնեն անհրաժեշտ խոսքերը, կփորձեն անել ամեն բան, որպեսզի կրկին վստահեք սեփական ուժերին։

Կշեռք

Օրը հարմար է հանգստի համար: Կարևոր գործերը, ինչպես նաև լուրջ հարցերի քննարկումներն ու այն մարդկանց հետ հանդիպումները, որոնցից շատ բան է կախված, ավելի լավ է հետաձգել։ Հիմա դուք ճիշտ չեք կողմնորոշվում առաջնահերթությունների հարցում, կարող եք կարևոր բան աչքաթող անել: Որոշ Կշեռքներ վստահում են մարդկանց, որոնք բոլորովին արժանի չեն: Օրը հարմար է փոքր ուղևորություններ կատարելու, իրավիճակը փոխելու, ինչպես նաև հին ընկերների հետ հանդիպումների համար: Անկաշկանդ զրույցները, անվնաս կատակներն ու ուրախ ժամանցը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Արժե հիշել հին նախասիրությունները:



Կարիճ

Օրն շատ հանգիստ է։ Դժվար թե ինչ-որ բան այսօր զարմացնի կամ անհանգստացնի, զայրացնի կամ հունից հանի ձեզ: Հնարավորություն ունեք ավարտին հասցնելու նախկինում սկսած գործերը, շփվելու հին ընկերների, ինչպես նաև այն մարդկանց հետ, ովքեր լավ գիտեն, թե ինչպես բարձրացնեն ձեր տրամադրությունը: Որոշ Կարիճներ հետաքրքիր միջոցառման հրավեր կստանան, գերազանց ժամանակ կանցկացնեն և նոր ծանոթություններ կհաստատեն: Հնարավոր են հաճելի անակնկալներ և նվերներ: Չեն բացառվում դրամական ձեռքբերումները, որոնք ճիշտ է այնքան էլ շատ չեն, բայց տեղին կլինեն:

Աղեղնավոր

Դուք հմայիչ եք, ընկերասեր, լավատեսություն եք ճառագում: Կարող եք դուր գալ բոլորին։ Օրը հավասարապես հարմար է և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումների համար, խոստանում է հաճելի ծանոթություններ և հետաքրքիր զրույցներ: Բայց օրը բարդ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր պետք է զբաղվեն այնպիսի աշխատանքով, որը կենտրոնացում և մանրակրկիտ ուշադրություն է պահանջում: Նման Աղեղնավորնեը շեղվում են՝ հաճախ սխալներ թույլ տալով: Միշտ չէ, որ իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես ակնկալում էիք, ուստի ստիպված կլինեք փոխել ծրագրերն ու իմպրովիզներ անել: Կարևոր որոշումներ կայացնելիս լսեք ձեր ներքին ձայնին: Այն ավելի օգտակար է, քան կողքից հնչած խորհուրդները:

Այծեղջուր

Օրը լարված կլինի։ Նորանոր գործեր ի հայտ կգան: Դրանցից յուրաքանչյուրն ուշադրություն է պահանջում: Այնքան էլ հեշտ չէ ինչ-որ մեկին առավելություն տալը, դրա համար զբաղվում եք մեկով, ապա՝ մյուսով: Բայց անիմաստ ձանձրույթից ու խառնաշփոթից հաջողվում է խուսափել, իսկ սկսած գործը հաջողվում է հասցնել ավարտին։ Հնարավոր են անսովոր ծանորություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր նման չեն ձեզ նախկինում պատահածներին: Նրանց հետ շփումը կօգնի նորովի նայել սովորական բաներին: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, թե ինչ սխալներ են գործել և կփորձեն արագ շտկել դրանք:

Ջրհոս

Օրն այնքան էլ վատը չէ, բայց կարող եք փչացնել այն, եթե կռվեք բոլորի հետ: Տարաձայնության առիթներ իրոք բավական հաճախ են առաջանում: Հատկապես դժվար է լեզու գտնել այն մարդկանց հետ, ովքեր նախկինում կես բառից հասկանում էին ձեզ: Պետք է փորձենք քննարկումները վարել կառուցողական դաշտում: Դա թույլ կտա ոչ միայն խուսափել փոխադարձ վիրավորանքներից, այլ գտնել այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեն բոլորին: Ամենալարված պահերին օգնության կգա հումորի զգացումը։ Դուք կստիպեք շրջապատին ժպտալ, և նրանց տրամադրությունը անմիջապես կբարձրանա:ՁուկՇատ հեշտությամբ եք կորցնում հոգեկան հավասարակշռությունը, հաճախ զայրանում եք մանրուքներից: Դժվար է ձեզ հետ գործ ունենալը, և շատերը նախընտրում են պարզապես հեռու մնալ։ Ձեզ ոչ միշտ է հաջողվում հասկանալ սեփական մտքերը և ձեր վատ տրամադրության համար մեղադրում եք շրջապատին: Բայց իրավիճակը կբարելավվի, եթե վերահսկեք ձեզ և ավելի լավատես լինեք: Դրանում ձեզ կօգնեն վաղեմի ծանոթները: Նրանք կհիշեցնեն ձեզ անցյալի այն իրավիճակների մասին, որոնցից արժանապատվորեն դուրս եք եկել: Կվերականգնեք սեփական ուժերի նկատմամբ հավատը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->