>

Մարկ Տվենը ստեղծագործել է տարբեր ժանրերում և ժառանգություն է թողել ավելի քան 25 հատորից կազմված ստեղծագործություններ։

Մի անգամ Էռնեստ Հեմինգուեյն ասել է, որ ժամանակակից ամերիկյան գրականությունն առաջացել է մեկ գրքից՝ «Հեքլբեր Ֆիննի արկածներից»։ Միևնույն ժամանակ անձամբ Տվենն իր գրական տաղանդի մասին բավականին իրոնիկ էր արտահայտվում։

Տվենն ասում էր․ «Միայն այն հումորը կապրի, որը կաճի կյանքի ճշմարտությունից»։ Նրա աֆորիզմներն այդ ամենի հաստատումն են։ Նրանք մինչև այսօր էլ շատ սրամիտ են և ակտուալ։ Ինքներդ համոզվեք․․․




Քոչարյանի զոհերը

Ամառը տարվա այն եղանակն է, երբ շատ շոգ է այն գործերով զբաղվելու համար, որոնք չենք անում ձմեռը շատ ցուրտ լինելու պատճառով։


Առողջությունը պահպանելու միակ միջոցը՝ ուտել այն, ինչը չես ցանկանում, խմել այն, ինչը չես սիրում, և անել այն, ինչը չես հավանում։





Լավ ընկերներ, լավ գրքեր և քնած խիղճ․ ահա թե որն է կատարյալ կյանքը։

Ոչինչ ավելի շատ չի նյարդայնացնում, քան լավ օրինակը։

Եթե ընտրություններից որևէ բան կախված լիներ, ապա մեզ թույլ չէին տա մասնակցել դրանց։

Ի՞նչ է մարդկային կյանքը։ Առաջին քառորդը՝ լավ ժամանակ, իսկ մնացածը՝ հիշողություններ նրա մասին։


Երբեք ոչ մեկին թույլ մի տվեք, որ դառնա առաջնահերթություն, քանի որ դուք նրա համար ուղղակի տարբերակներից մեկն եք։

Ավելի լավ է լռել և հիմար թվալ, քան խոսել և ցրել բոլոր կասկածները։

Այն մարդը, ով լավ գրքեր չի կարդում, չունի առավելություն կարդալ չիմացող մարդկանց հանդեպ։

Ով չգիտի ուր գնալ, սխալ վայրում հայտնվելու դեպքում շատ կզարմանա։



Երբեք մի վիճեք հիմարների հետ։ Դուք կիջնեք նրանց մակարդակին, որտեղ նրանք ձեզ կճզմեն իրենց փորձով։

Մենք սիրում ենք այն մարդկանց, ովքեր համարձակորեն ասում են այն, ինչ մտածում են, սակայն մի պայմանով, որ նրանք մտածեն այնպես, ինչպես և մենք։

Վաղվա վրա մի գցեք այն, ինչը կարող եք գցել մյուս օրվա վրա։

Ճշմարտությունը մեր ունեցած ամենաթանկ բանն է։ Եկեք խնայենք այն։

Եթե դու գումարի կարիք ունես, ապա գնա ուրիշների մոտ, եթե խորհրդի կարիք ունես, գնա ընկերների մոտ, իսկ եթե քեզ ոչինչ էլ հարկավոր չէ, ապա գնա հարազատների մոտ։

Պարիր այնպես, ասես ոչ ոք քեզ չի նայում։ Երգիր այնպես, ասես ոչ ոք քեզ չի լսում։ Սիրիր այնպես, ասես քեզ երբեք չեն դավաճանել, և ապրիր այնպես, ասես երկիրը դրախտ է։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->