Նա 37 տարեկանում կաթվածահար եղավ. Ամուսինը լքեց՝ փորձելով նաև խլել երեխաներին, սակայն կինը թույլ գտնվելու իրավունք չուներ. ՖՈՏՈ — ingablog

Նա 37 տարեկանում պարալիզացվեց. Ամուսինը լքեց նրան՝ փորձելով նաև խլել երեխաներին, սակայն կինը իրավունք չուներ թույլ գտնվել



Ռիոնա Քելլին պարալիզացվեց 37 տարեկանում: Բժիշկներն ասացին, որ նա երբեք այլևս չի կարող քայլել: Այդ պատճառով նրանից հեռացավ ամուսինը, որի հետ երկար ժամանակ էր, ինչ ամուսնացած էր: Ամուսինը պահանջեփց ամուսնալուծվել, ինչպես նաև նախատեսում էր ստանալ չորս երեխաների խնամակալությունը:


Ռիոնան չէր ցանկանում բաժանվել իր երեխաներից, այդ պատճառով որոշեց կրկին քայլել սովորել: 8 շաբաթում նրան հաջողվեց կրկին ոտքի կանգնել, իսկ այժմ կինը կարող է անգամ քայլել առանց որևէ մեկի օգնության: Սակայն նա դեռևս չի կարող հաղթահարել մեծ տարածություններ, դրա համար էլ սայլակի անհրաժեշտությունն է լինում:

Նրա խոսքերով ամենադժվարը ոչ թե ինսուլտն էր, այլ դավաճանված լինելը ամուսնու կողմից, ում հետ ապրել էր 14 տարի:


Երբ ինսուլտից հետո Քելլին որոշեց, որ պետք է պայքարի քայլելու համար, բժիշկներն ասացին, որ նման դեպքերում հարկավոր է լինում անցնել 6-ամսյա ուժեղացված թերապիա, որ մարդը կրկին փորձի ոտքի կանգնել: Կինը իհարկե սկսեց զբաղվել, սակայն շուտով հասկացավ, որ միայնակ անկարող է դա անել:


Նա ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն տվեց, որ փնտրում է անձնական մարզիչ, որը կօգնի նրան վերականգնել պարալիզացված վերջույթները:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin