>

Մոր և որդու կապը շատ փխրուն է և նուրբ: Որ տարիների ընթացքում այդ սերը վերածվի հարգանքի, վստահության և հոգատարության, հարկավոր է ճիշտ դաստիարակել ձեր որդուն:

Իսկ ճիշտ դաստիարակել, նշանակում է չխեղդել անհատականությունը, մասնակցություն ունենալ երեխայի հետաքրքրությունների հարցում: Շփման ժամանակ խուսափել այնպիսի սխալներից, ինչպիսիք են:

«Քեզ ոչ ոք չի հարցնում»




Քոչարյանի զոհերը

Սկզբում դուք չեք հարցնում երեխայից և որոշում եք ինքներդ: Իսկ հետո նա չի իմանում ինչ անել և ամեն մանրուքի համար վազում է ձեզ մոտ՝ խորհրդի: Տղամարդու վրա իշխանություն բանեցնելը հաճելի է, ին խոսք, սակայն հիշեք, որ դա ձեր որդին է: Իսկ ծնողների գլխավոր պարտականությունը երեխային հասարակությանն ադապտացնելն է:


Ինչպես վարվել. խորհրդակցեք երեխայի հետ նրա համար կարևոր հարցերի շուրջ: Նրա կարծիքը հարցրեք, երբ որևէ բան եք ընտրում կամ նախատեսում եք ընտանեկան հանգիստ:





«Չերազես անգամ»

Շատ մայրեր երեխաներին զրկում են այն ամենից, ինչն իրենց թվում է անհետաքրքիր կամ վտանգավոր: Ձեզ թվում է, որ բոքսը կամ կարատեն կոպիտ է, հեծանիվը վտանգավոր, իսկ ջրացատկը ոչ մի լավ բանի չի բերի:

Ինչպես վարվել. թողեք երեխային, որ խաղա, հաճախի սպորտային խմբակներ, տարբեր ակտիվություններ ցուցաբերի:

Պարտադիր չէ, որ զարգացնի տվյալ սպորտաձևը, կարևորը՝ փորձի իր ուժերը տվյալ ոլորտում: Հնարավոր է, որ մանկական հոբբին դառնա ձեր որդու մասնագիտությունը:


Ծիծաղեք երեխայի հետ, այլ ոչ թե նրա վրա

Երեխաները շատ զվարճալի են: Հատկապես՝ երբ ընդօրինակում են մեծահասակներին: Իսկ մեծահասակները անզուսպ ծիծաղով են արձագանքում դրան: Ամբողջ խնդիրը նրանում է, որ երեխան կարող է ճիշտ չհասկանալ ձեր ծիծաղի պատճառը և դրանից զայրանա:

Ինչպես վարվել. ասացեք ձեր որդուն, որ դուք նրա վրա չեք ծիծաղում, այլ զվարճալի է, երբ մեծերիպես է իրեն պահում:

«Համբուրիր մայրիկին»

Պետք չէ մտածել, որ կարող եք համբուրել երեխայի որ մասն ուզեք: Խոսքը ոչ միայն շրթունքների, այլև ինտիմ հատվածների մասին է: Դա անթույլատրելի է:



Ինչպես վարվել. գրկեք ձեր փոքրիկին, համբուրեք այտերը, ճակատը, քթիկը: Ասացեք նրան, որ սիրում եք:

Մի փոխվեք ձեր որդու ներկայությամբ՝ Երեխաներն ավելի շատ բան են հասկանում, քան կարող են պատկերացնել մեծերը: Եվ տեսնում են նույնկերպ, ինչպես մեծերը:

Եթե երեխայի մոտ մայրը հանվում-հագնվում է, շուտով երեխան կնոջ բարեմասնությունների մասին իր գիտելիքներով կարող է զարմացնել դաստիարակչուհուն կամ մանկապարտեզի իր ընկերներին: Իսկ ծնողների վիճակն այդ ժամանակ նախանձելի չի լինի:

Ինչպես վարվել. երեխայի՝ ձեզ ճանաչելուն պես դադարեք հանվել-հագնվել նրա ներկայությամբ: Վերաբերվեք ձեր որդուն որպես տղամարդու:

Մի նվաստացրեք երեխային, հատկապես ուրիշների ներկայությամբ

Որոշ մայրեր սիրում են հավաքել մարդկանց և խոսել իրենց որդու մասին: Սակայն նման զրույցներում խոսքերը միայն գովաբանող չեն լինում: Եթե քննարկեք ձեր տղայի անհաջողությունը՝ հատկապես իր ներկայությամբ, նա կդադարի վստահել ձեզ:

Եվ բոլոր գեղեցիկ սեռի կանանց. տղան կդադարի ակտիվություն ցուցաբերել՝ կրկին ձախողվելու վախից:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->